Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի թույլ տված «սխալ արտահայտությունը»

Մարտ 26,2014 15:22

«ԿԳ նախարարությունը բավականին դրական բաներ ունի արած՝միջին մասնագիտականի համակարգի որակի եւ քանակի առումով: Միջազգային մակարդակին են մոտեցրել»,- այսօր ԱԺ նիստում այսպիսի խոստովանությւոն արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Եթե ես մի քանի տարի առաջ քննադատում էի, որ բուհերի շրջանավարտների եւ միջին մասնագիտականն ավարտածի հարաբերակցությունը 1/4 է, ապա հիմա 1/3 է: Դինամիկա կա, բայց ընդհանուր առմամբ շատ վատ ցուցանիշ է: Եվրոպայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, այլ երկրներում հարաբերակցությունն այսպիսին է՝ մեկ բժշկին ընկնում է 4 բուժքույր, մեկ ինժեներին ընկնում է 4 վարպետ, 1 բարձրագույնին ընկնում է 4 միջին մասնագիտական: Մեզ մոտ հակառակն է. մեկ գրադարանավարին կարող է ընկնել 4 լեզվաբան: Տարեկան մոտ 2000 բժիշկ է ավարտում, տեղավորվում է նրանցից առավելագույնը 5 տոկոսը: 200 իրավաբանից աշխատանքի է տեղավորվում երեւի 100-ը: Մեր կրթական համակարգն այդ առումով գլխիվայր շրջված է»:

Արամ Մանուկյանը նշեց, որ գնալով քչանում է դպրոցների շրջանավարտների թիվը. «Դինամիկան այսպիսին է՝ 95-ին 55 հազար շրջանավարտ էր, 97-ին՝ 58 հազար, 2009-ին իջավ 46 հազարի, 2011-ին՝ 41 հազար, անցյալ տարի եղել է 35-36 հազար: 45 հազար շրջանավարտներից 25-26 հազարն ընդունվում է ինստիտուտ: Սա լրիվ ոչնչացնում է մրցակցային համակարգը բուհերում, լրջագույն հարված է հասցնում բուհերի որակին: Ստացվում է, որ բուհերը դառնում են սոցիալական խնդիր լուծելու եւ փող հավաքելու հիմնարկներ: Չի կարելի 40 հազար շրջանավարտից 25 հազարին դարձնել բուհի սովորող, որի արդյունքում նրանց 5 տոկոսն է գնում աշխատելու»:

Ուշագրավ է, որ Արամ Մանուկյանն իր ելույթի սկզբում նկատողություն արեց եւ հայոց լեզվի դաս անցկացրեց պատգամավորների համար, որոնք սխալ արտահայտություններ են օգտագործում եւ շեշտեց հատկապես, որ չի կարելի ասել «գրանցվել են 105 պատգամավորներ», պետք է ասել՝ «գրանցվել է 105 պատգամավոր», որովհետեւ երբ թիվն ասում ես, արդեն հոգնակի է: Մինչդեռ ինքն իր ելույթի մեջ, մոռանալով հայերենի այդ կանոնը, նույն սխալն արեց: Արամ Մանուկյանն ասաց՝ «ավարտում են 7-8 հազար շրջանավարտներ», մինչդեռ, իր խոսքերի համաձայն, պետք է ասեր՝ «ավարտում է 7-8 հազար շրջանավարտ» (տես տեսանյութում 7:18 հատվածում): Տեսանյութը՝ «Ա1+»-ի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարութ says:

    Ավելացնենք եւս մի քանի բան պրն Մանուկյանի թույլ տված սխալներից. իրա, խոսացող, կիռառվող սխալներ…

  2. Հարութ says:

    ներողություն՝ կիրառվող սխալներ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31