2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած ու երևանցիների կողմից սիրված նորաոճ նստարաններն այս օրերին թարմացվում են: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատելով և ներկելով վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանները թարմացնելու նպատակով:
Նշենք, որ 2012 և 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ 1200 նստարան և ավելի քան 850 աղբաման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն