Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին Սիրիայի հայաբնակ տարածքում՝ Քեսաբում, թուրքական կործանիչների գործողությունները զարմացրել են:
«Քեսաբի տարածաշրջան ներխուժեցին ուժեր, որոնց ճամբարները Թուրքիայում են, եւ թուրքական կործանիչներն արդեն հնարավորություն չտվեցին մտածել, որ սա Թուրքիայի վերահսկողությամբ չէ: Սա զարմանալի բան էր: Թուրքիան պետք է նման բան չցանկանար: Ցեղասպանության 100- ամյա տարելիցի նախաշեմին, Թուրքիան լրիվ այլ բանով է զբաղված: Անդադար փորձում է ցույց տալ, որ հարթում է հայերի հետ հարաբերությունները, որ հանկարծ աշխարհը մեծ խնդիր չդարձնի ցեղասպանության 100 ամյակը, բայց մեկ էլ Թուրքիան կատարում է նույնը, ինչը 1915 –ին… Թուրքիային դա պետք չէ, բայց անում է՝ ինչ-ինչ ուժերից դրդրված: Մեր հասարակությունը պետք է հստակ վերհիշի՝ ով էր դրդում Թուրքիային մտնել Սիրիա: Հիմա պետք է բոլոր այն երկրներին, որոնք պահանջում էին Թուրքիայից միջամտել սիրիական կոնֆլիկտին, հայտ ներկայացնենք, որ 1915 թվականին Թուրքիան ընդամենը գործիք է եղել, եւ հիմա էլ գործիքի խնդիր կա, եւ ուզում ենք հասկանալ՝ ով եւ ինչու է հայերի դեմ կատարում ցեղասպանության դավադրություն»:
Նա այդ երկրների շարքից առանձնացրեց ԱՄՆ-ն, հետո ասաց, որ. «Շատ թույլ են Քեսաբում տեղի ունեցած արձագանքները: Պետք է ստեղծվեն զինված ուժեր՝ ի պաշտպանություն Քեսաբի հայության: Այնտեղ հայտնվեն հայկական ստորաբաժանումներ»:
Պարոն Մանուչարյանի խոսքով, ՀՀ իշխանությունները գոյություն ունեցող աշխարհի հետ կարծես կապ չունեն, եւ ասաց, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվեր Քեսաբի հայերին օգնելու հարցում: Ըստ նրա, առաջին հերթին պետք է դաշնակիցների հետ անվտանգության հարցերի շուրջ բանակցեին, օրինակ ռուսական երեք ռազմանավ է ուղեւորվել դեպի Քեսաբ: Հետո, պարոն Մանուչարյանը նկատեց, որ սփուռքահայերը պետք է ԱՄն կառավարությանը դիմեին՝ դատապարտելով Թուրքիային ներգրավելու քաղաքականությունը, պահանջել Թուրքիային զերծ պահել նման քայլերից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ ինչպե՞ս «սփյուռքահայերը դիմեն ԱՄՆ-ի կառավարությանը»,երբ այսօր Հայաստանը դարձել է Ռուսաստանի պրովինցիա ու գովերգում է Ղրիմի «ինքնորոշումը» :ԱՄՆ-ն Ի՞ՆՉՈՒ պիտի մատը մատին կպցնի այսպի՛սի Հայաստանի համար: Հայաստանում սփյուռքահայերին ՄԻԱՅՆ հիշում եք սեղանը ՀԱՎԱՔԵԼՈՒ ժամանակ: