Այսօր ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը կառավարության ներկայացուցիչների վատ պահվածքի հետ կապված հայտարարություն արեց: Նա հիշեցրեց, թե ինչպես է նախորդ օրն իրեն պահել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ վիրավորելով ԲՀԿ խմբակցությանը, այնուհետեւ անդրադարձավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի արտահայտությանը: Հիշեցնենք, որ երեկ նախարարը բնապահպանական ակտիվիստին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»:
Էլինար Վարդանյանը հորդորեց մի փոքր ավելի ուշադիր լինել նախարարների նման պահվածքին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ «Նման հարցերը պետք է երկուստեք ուսումնասիրենք: Ես, իհարկե, ճիշտ չեմ համարում որեւէ մեկի կողմից նման արտահայտությունների ձեւակերպումը: Դա իրոք, կարելի է ասել, որ անցանկալի երեւույթ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ