Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը ուկրաինական դեպքերը դիտարկում է երկու հարթությունում:
«Մեկն այն էր, որ ԱՄՆ-ն փորձում է աշխարհաքաղաքական դիրքը՝ Ատլանտյան համակարգի ուժեղացնել՝ ՆԱՏՕ-ի մաս դարձնելով նորանոր երկրներ, այս անգամ որոշված էր Ուկրաինան, ինչը անթույլատրելի էր Ռուսաստանի համար, որովհետեւ դա նշանակում էր՝ ՆԱՏՕ-ն գտնվելու էր Ռուսաստանի հիմնական կենտրոններից ու սահմաններից այն հեռավորության վրա, ինչը փաստացի անպաշտպան էր դարձնելու Ռուսաստանին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ այդ գործընթացը թույլ չտալու համար ՌԴ-ն առճակատման մեջ մտավ ԱՄՆ –ի հետ:
Երկրորդ հարթությունը, Ա. Մանուչարյանի դիտարկմամբ, աշխարահաքաղաքական գլոբալ խնդիրներն են. « Համաշխարհային այն համակարգը, որի տերն այն ուժն է, որի արտաքին դրսեւորումը անտլատիզմն է՝ ԱՄն- ի ղեկավարությամբ, այդ աշխարհակարգը չի կարողանում շարունակվի, անդադար ճգնաժամերի մեջ է: Շարունակվելու համար պետք է իրեն ուեղացնի՝ իր դեմ համակարգերը թուլացնելով: Այս տեսակետից տեղի ունեցավ աննախադեպ բան, ՌԴ ընդվզումը բերեց նրան, որ գլոբալ առճակատման հարցում Ամերիկան կարողացավ իր նախկին դաշնակիցներին պարտադրել դաշնակից լինել նաեւ այս առճակատման ժամանակ: Եվրոպական երկրները չեն ընկալում ՝ ինչին էր պետք Ուկրաինան ՆԱՏՕ-ին միացնել: Բայց ճնշման տակ ստիպված են ենթարկվել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ Ի՞ՆՉՈՒ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի ճամբարում. ռու՞սի համար: Իսկ ի՞նչու «անխելք» թուրքը երբե՛ք Ռուսաստանի ճամբարում չէ: Էդ Ո՞ՆՑ ԵՂԱՎ, որ հայի «պաշտպան» ռուսը այդպես էլ չճանաչեց ԼՂՀ-ն: