Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը զբաղվում է լվացքի փոշու եւ անվադողերի ներկրման մենաշնորհի հարցով

Մարտ 26,2014 13:24

Հանձնաժողովի անդամին հետաքրքում էին մեր տեղեկատվության աղբյուրները

Մարտի 26-ին ինձ զանգահարեցին  ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովից եւ ասացին, որ  aravot.am-ում հրապարակված,  Բագրատաշենի մաքսակետով լվացքի փոշու եւ անվադողերի ներկրման արգելքի վերաբերյալ  հոդվածն  արժանացել է իրենց ուշադրությանը: Հանձնաժողովի անդամը մեզ ասաց, որ իրենք եւս իր անձը չներկայացրած քաղաքացուց «Թեժ գծով»  բողոք են ստացել  լվացքի փոշու եւ անվադողերի ներկրման մենաշնորհի մասին, իրենք ստուգել են եւ պարզել, որ նման մենաշնորհ չկա:

Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամը  ցանկանում էր իմանալ, թե ովքե՞ր են եղել մեր  տեղեկատվության աղբյուրները: Ասացինք, որ խնդրի մասին տեղեկացել ենք առեւտրական նոյեմբերյանցիներից, ովքեր պարբերաբար Վրաստան առեւտրի են մեկնում: Նաեւ հայտնեցինք, որ տեղեկատվության մեր աղբյուրները չենք հրապարակում:  Հավելեցինք, որ  այդ տեղեկատվությունը ճշտել ենք նաեւ այլ աղբյուրներից, չենք կարող տալ  մեզ բողոքած առեւտրական նոյեմբերյանցիների  անունները, քանի որ  այդ դեպքում նրանք հետագայում Բագրատաշենի մաքսակետում կարող են խնդիրների հանդիպել: Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամին առաջարկեցինք սեփական հետաքննություն անցկացնել. եթե լվացքի փոշու ներկրման մենաշնորհ չկա, ինչո՞ւ է Հայաստանում  ավտոմատ լվացքի մեքենայի փոշին շուրջ 3 անգամ թանկ, քան հարեւան Վրաստանում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31