Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրիտ»-ը կաշխատի, եթե լինի քաղաքական կամք. Նախկին տնօրեն. «Փաստինֆո»

Մարտ 26,2014 13:19

«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը 2007 թվականից ի վեր տարել է գործարանը կործանելու քաղաքականություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով գործարանը ղեկավարել է 2005-07 թվականներին: Նախկին տնօրենը հավելեց նաև, որ տարիներ շարունակ «Նաիրիտ»-ը շուկայից դուրս մղելու նպատակային ծրագիր է իրականացվել: «Նաիրիտ»-ը մեծ մրցակից էր դարձել ռուսական «Բայեր» ընկերության համար, մեծ թափով գրավել էր ռուսական շուկան»,- նշեց նախկին տնօրենը:

Ի դեպ, գործարանի ներկա վիճակի համար Կարեն Իսրայելյանը մեղադրում է նաև ՀՀ կառավարությանը, քանի որ վերջինը գործարանի 10% բաժնետերն է, և, իր խոսքով, եթե գոնե այդ 10%-ի հսկողությունը ճիշտ կատարեր և ոչ թե վստահեր «Նաիրիտ»-ի ղեկավարությանը, ժամանակին կկարողանար կանխել անցանկալի զարգացումները: «2009թ. հունվարի 1-ի դրությամբ «Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը պետք է արդեն շուրջ 60 մլն. դոլարի ներդրում կատարեր և, պայմանագրի համաձայն, չկատարելու դեպքում պետք է զրկվեր իր բաժնեմասից:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31