Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ

Մարտ 26,2014 11:41
hdk

ՀՀ  իշխանությունները շարունակում են իրականացնել արտագաղթը խրախուսող քաղաքականություն, որի տարրերից մեկն էլ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է` հակառակ հասարակության կամքի: Այն համառությունը և  խուլ անտարբերությունը հանրային կարծիքի հանդեպ, որ դրսևորում է կառավարությունը, կարծիք է ձևավորում, որ իրականացվում է միտումնավոր և թելադրվող քաղաքականություն: Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ից ստացված այս համակարգի ներդրումն ապահովող 128մլն. դոլար տրանշի և նրա առանձնահատկությունները մեզ “լուսավորելու” համար 145 հազար դոլարի մասին է:

Իշխանությունները, անկասկած, գիտակցում են, որ այս “բարեփոխումը” մեծացնում է ոչ միայն քաղաքացու առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, այլև լրջորեն հարվածում է մանր ու միջին ձեռնարկատիրությանը` հաշվի առնելով արդեն իսկ գործող սոցիալական վճարները:

Չնայած հնչող բացատրություններին և հավաստիացումներին, ակնհայտ է, որ կառավարության որևէ փաստարկ չի դիմանում քննադատության: Բանը հասել է նրան, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները խճճվել են իրենց իսկ “բացահայտումներում”: Մեկ ասում են` կառավարությունը չի տնօրինելու կուտակված գումարները, մեկ` “երկար փողերը” ներդրվելու են տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, մեկ էլ, թե` երիտասարդ աշխատողներից “առգրավված” փողերը օգնելու են թոշակներն այսօր բարձրացնելու գործընթացին: Հիմա ո՞րն է ճշմարտությունը, պարոնա՛յք:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է`

  • անընդունելի է համարում տվյալ համակարգի` մարդու իրավունքը ոտնահարող “բարեփոխումը”,
  • իշխանությունների քաղաքականությունը ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը, բևեռվածությունը և տիրող անվստահության մթնոլորտը,
  • անընդունելի և անօրինական է համարում պետական հիմնարկներում և կառույցներում  իրականացվող ակնհայտ ճնշումները աշխատակիցների վրա` մինչև ՍԴ որոշումն այս կամ այն հիմնադրամը ընտրելու կապակցությամբ,
  • անթույլատրելի է համարում նաև ՍԴ վրա ամենաբարձր մակարդակով գործադրվող բացահայտ ճնշումները,
  • պահանջում է իշխանություններից հարգել ՀՀ Սահմանադրությունը և ՍԴ որոշումը,
  • հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու կամարտահայտությունը և վարել այնպիսի քաղաքականություն, որ մեր բնակչության 80% ոչ թե դեմ լինի պարտադրվող համակարգին, այլ ինքնակամ ընտրության իրավունքն իրացնի,
  • իր անդամների, համակիրների և իրեն դիմած մտահոգ քաղաքացիների անունից աջակցում է <<Դեմ եմ>> նախաձեռնող խմբի հետևողական և համախմբված պայքարին,
  • կոչ է անում Սահմանադրական դատարանին անտեսել առկա ճնշումները և իրականացնել գործի անաչառ, համակողմանի, արդարացի քննություն և կայացնել վճիռ` ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

 

Օրենքը հանուն քաղաքացու է և ոչ երբեք նրա դեմ

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

Երևան, 26.03.2014թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31