Լրահոս
Օրվա լրահոսը

Օդից կպցրած փող. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 26,2014 11:45

Երեւանի քաղաքապետարանը 2014 թվականի բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսել է 7 մլրդ 213մլն 194 հազար 300 ՀՀ դրամ։ Ընդ որում՝ այդ գումարից 5 մլրդ 37 մլն 106 հազար 400 դրամը հատկացված է աղբահանության, 2մլրդ 137 մլն 386 հազար դրամը՝ այլ դասերին չպատկանալ շրջակա միջավայրի պաշտպանության, իսկ 38 մլն 701 հազար 900 դրամը՝ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար։ Իսկ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար հատկացված ողջ գումարը տրամադրվել է օդի աղտոտման դեմ պայքարի համար։
Եթե ուսումնասիրենք վերջին տարիներին Երեւան քաղաքի էկոլոգիական վիճակը, ապա պարզ կդառնա, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հաղորդագրության համաձայն՝ Երեւանի մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, քաղաքաշինությունը, շահագործվող հանքերը եւ ձեռնարկությունները։ Մինչեւ 2013 թվականի ավարտը Երեւանում հանքերի շահագործման համար տրամադրված է 29 լիցենզիա, իսկ անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն տրվել է 405 կազմակերպության։ Եթե ծանոթանանք գերատեսչության կողմից էկո-Լուրին տրամադրած Երեւանում մթնոլորտային օդի աղտոտվածության մասին տվյալներին, ապա պարզ կդառնա, որ Արաբկիրում 2012 թվականին վնասակար արտանետումները տարեկան կտրվածքով կազմել են 11863,1547 տոննա։ Աղտոտվածության առումով երկրորդ տեղում է Էրեբունի վարչական համայնքը։ Վնասակար նյութերի արտանետումները կազմել են տարեկան 1005,65772 տոննա։ Երրորդ տեղը զբաղեցրած Կենտրոն համայնքում վնասակար նյութերով աղտոտվածությունը կազմել է 554,40897 տոննա/տարեկան։
Մայրաքաղաքն աղտոտող վնասակար նյութերից առանձնացնելով ազոտի մոնօքսիդը (NO), շմոլ գազը (CO), ծծմբի երկօքսիդը (ՏՕ2), մեթանը (CH4) եւ փոշին՝ պարզ է դառնում, որ մյուս շրջանների հետ համեմատած ամենից շատ մեթանով աղտոտված է եղել Արաբկիրը՝ 2012թ. արտանետումները կազմել են 11024, 6 տոննա/ տարեկան։ Էրեբունին աչքի է ընկել միանգամից երկու վնասակար նյութերով՝ շմոլ գազով եւ ծծմբի երկօքսիդով ամենից շատ աղտոտվածությամբ. այստեղ շմոլ գազով աղոտվածությունր կազմել է 170,50 տոննա/տարեկան, ծծմբի երկօքսիդինը՝ 609,46 տոննա/տարեկան։ Փոշոտվածությամբ վարչական շրջանների մեջ առաջատարը Աջափնյակն է. 2012թ. փոշին այստեղ կազմել է տարեկան 161,92 տոննա։ Իսկ ազոտի մոնօքսիդով ամենից շատ աղտոտված է եղել Երեւանի Կենտրոն վարչական շրջանը, այն կազմել է 3175,61 տոննա/տարեկան:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31