Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժեց թե ամբաստանյալ – ոստիկանների պաշտպաններին, թե մեղադրող դատախազին. «Փաստինֆո»

Մարտ 26,2014 11:33

Շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու ոստիկանների քրեական գործով ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

Քրեական գործով 4,5-ական տարվա ազատազրկման են դատապարտվել երեք ոստիկաններ, ինչը միանշանակ չեն ընկալել թե պաշտպանները եւ թե մեղադրողը: Վերջինիս գնահատմամբ, ոստիկանների նկատմամբ պետք է նշանակել ավելի խիստ պատիժ, իսկ պաշտպաններն էլ գտնում են, թե մեղադրանքը հիմնավոր չէ:

Իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, իսկ պատիժներն էլ` համաչափ` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով, ի դեպ, վերաորակվել էր մեղադրյալ ոստիկանների գործողություններին նախաքննական մարմնի տված իրավական գնահատականը:
Այսպես, առաջին ատյանի դատարանի եզրահանգմամբ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի օպերլիազոր Գևորգ Գևորգյանի, ինչպես նաև՝ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի հետ, որպես պաշտոնատար անձ՝ շորթմամբ պահանջել են խոշոր չափերի կաշառք` բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու համար:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներում և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված` սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալները չեն արտացոլվել:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31