Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խանտի-Մանսիյսկում այսօր խաղատախտակների առջեւ խոշոր բախումներ են սպասվում

Մարտ 26,2014 11:22

Այսօր Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպելու է Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի հետ:

Հայաստանի լավագույն շախմատիստն առաջին շրջանի 4-րդ տուրում հակառակ գույնի խաղաքարերով հաղթել է նրան: Սվիդլերն, անկասկած, այսօր անելու է ամեն բան պարտքը վերադարձնելու համար: Սակայն այսպես մտածելու մեկ այլ հիմնավորում էլ կա. ռուսաստանցին մրցաշարային աղյուսակում Շախրիյար Մամեդյարովի ու Սերգեյ Կարյակինի հետ միասին ընդամենը կես քայլ է հետ մնում Լեւոնից: Այնպես որ, խաղատախտակի վրա այսօր թեժ ճակատամարտեր են սպասվում նաեւ Դմիտրի Անդրեյկին-Շախրիյար Մամեդյարով եւ Վեսելին Տոպալով-Սերգեյ Կարյակին պարտիաներում: Իսկ տուրի կենտրոնականը, անկասկած, Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ պարտիան է լինելու, քանի որ առաջատար հնդիկ գրոսմայստերը ձգտելու է առնվազն ոչ-ոքի անել, իսկ երեկվա պարտությունից հետո 6-րդ հորիզոնական պահանջած «վիրավոր» Կրամնիկը ոչ մի բանի առջեւ կանգ չի առնելու առաջատարների խումբ վերադառնալու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armchess.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31