Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի դրա մասին». Ժողովուրդ»

Մարտ 26,2014 11:20

Երեկ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան։ Ըստ միջոցառման հեղինակների՝ ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման եւ իրականացման գործում։ «Ժողովուրդ»-ը զրուցել է Եվրոպական միություն պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեայի հետ՝ պարզելու նրա տեսակետը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։

– Պարոն դեսպան, Եվրամիությունը տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին։ Ձեր գնահատմամբ՝ որքանով են արդյունավետ եղել այդ ծրագրերը, արդյոք դրանց արդյունքում Հայաստանում կոռուպցիան նվազել է։

– Անձնական կարծիք, որպես դեսպան, ես չեմ կարող ասել, ես կարող եմ ներկայացնել միայն մեր գնահատականները, որպես Եվրամիություն՝ այն ծրագրերի վերաբերյալ, որոնք մինչեւ այժմ իրականացվել են։ Կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որոնք իրականացվել են, ստեղծել են այն հարթակը, որպեսզի կարողանանք այդ խնդիրը Հայաստանում լուծել։ Այն հարթակը, որին արդեն հասել ենք, սկսվել է որոշակի գնահատման փուլից, որը բարելավվել է։ Բայց ժամանակն առաջ է շարժվում եւ մարդկանց պատկերացումները մեծացել են… թե ինչպես կարելի է նեգատիվորեն օգտագործել հակակոռուպցիոն միջոցները։ Ինչպես միջոցառման ժամանակ ներկայացրեց պարոն Կարեն Զադոյանը, այս հարցը կարիք ունի ուշադրության եւ մշտական ջանքերի։ Եվ այս գործողություններն ու ջանքերը պետք է տանեն նրան, թե ինչպես են քաղաքացիական հասարակությունը, անհատները կարողանում համագործակցել այս խնդիրն արմատախիլ անելու համար։ Մենք շատ հետաքրքրված ենք տեսնելու, թե ինչպես այդ դրական ընթացքը կշարունակվի եւ նաեւ այս ծրագրի աջակցությամբ ապագայում իր զարգացումը կունենա։ Չենք կարող ասել ու չենք ուզում ասել, որ այս ծրագրի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը կավարտվի, բայց մենք հույս ունենք, որ հասարակությունն ավելի լավ տեղեկացված կլինի այս ամենի մասին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրված կլինեն ավելի ընդարձակ ներկայացնելու այս խնդիրները, իսկ քաղաքացիական հասարակությունն էլ կունենա ավելի վերահսկող եւ մոնիթորինգային դերակատարում։ Եվ ի վերջո, հույս ունենք, որ կառավարությունը կունենա ավելի լավ մեխանիզմներ, կկիրառի դրանք ու այդ բացասական երեւույթի՝ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի լավ արդյունք կունենա:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31