Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գար ու ասելիքն ասեր. «Հայկական ժամանակ»

Մարտ 26,2014 11:16

«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան օրեր առաջ հրաժարվեց Սերժ Սարգսյանից ստանալ Հայաստանի պետական մրցանակը՝ այդպիսով իր անհամաձայնությունը հայտնելով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ։
Նույն ֆիլմի համար պետական մրցանակ ստանալու, ինչպես նաեւ «Փարաջանով»-ի հայաստանյան պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ֆրանսիացի ռեժիսոր, գլխավոր դերակատար Սերժ Ավեդիքյանը։ Շաբաթ օրը նրա հետ ունեցած զրույցում նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Ֆետիսովայի նշված քայլին։

– Այնտեղ՝ Ուկրաինայում, շատ տխուր բան է կատարվում։ Ելենան ինձ զանգեց, ասաց՝ Սերժ, ես չեմ կարող գալ, որովհետեւ քիչ առաջ իմացա, որ Հայաստանն ընդունել է Ղրիմի հանրաքվեի արդյունքները եւ ես, իբրեւ Ուկրաինայի քաղաքացի, չեմ կարող ինձ թույլ տալ նախագահի ձեռքից մրցանակ ստանալ, բայց ես չեմ մերժում այդ մրցանակը, որովհետեւ դա միայն իմ մրցանակը չէ։ Այն ֆիլմի խմբի մրցանակն է։ Ես ասացի՝ հասկանում եմ քեզ։ Իր հուզմունքից նաեւ ենթադրեցի, որ տխուր բաներ կային այնտեղ իր համար, որ կարող է իրեն հալածեին, եթե գար, ստանար այդ մրցանակը։ Նման հանգամանքներում ես միշտ մտածում եմ, թե ես ինչ կանեի։ Կարող է՝ նույն բանն անեի։ Բայց ես հակառակն եմ միշտ արել։ Գնացել եմ Ստամբուլ, ֆիլմերս ցույց են տրվել, եւ խոսել եմ թուրք մտավորականների, թուրք հանդիսատեսների հետ Ցեղասպանության մասին, «գենոցիդ» բառն օգտագործել եմ, կռվել եմ բառերով։ Եվ գտնում եմ՝ արվեստագետի համար երբեմն ամբիոն է հարկավոր՝ արտահայտվելու։ Ինքը պետք է գար եւ իր ասելիքը ասեր։

– Իր բաց նամակում Ֆետիսովան գրել էր, թե վստահ է որ Փարաջանովն ինքն էլ հենց այդպես կվարվեր։ Համաձա՞յն եք նրա հետ։

– Փարաջանովն այսօր չկա, այդպիսի հարցեր մի տվեք, խնդրում եմ։ Ես ինչ իմանամ՝ նա ինչպես կընդուներ։ Ես պիտի երեւակայե՞մ դա։ Ես Փարաջանովի դերը խաղացել եմ, բայց իր տնազը չեմ արել։ Փարաջանովն 88 թվին, երբ ինձ հետ Փարիզում էր, ասաց՝ հեղափոխության տխուր օրեր են։ Տխուր ժամանակաշրջան ենք ապրում։ Շատ տխուր։ Այս փլուզումները, այս անջատումները, սրանք տխուր եւ բարդ ժամանակաշրջաններ են բոլորիս համար:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31