Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդատար տաքսի մեքենաների անվճար կայանատեղերի թիվը կհասնի 75-ի

Մարտ 26,2014 11:01

Հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության նախագահը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը հանձնաժողովի ամփոփիչ նիստին նշել է, որ վարչական շրջաններն իրենց հերթին ներկայացրել են նոր կայանատեղերի կազմակերպման առաջարկներ: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում նախնական հայտով ներկայացված 90 կայանատեղերից հանձնախմբի վերլուծությունների արդյունքում, ըստ նպատակահարմարության, ընտրվել է 35-ը, ինչը հաստատվել է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Կայանատեղերի կահավորման աշխատանքները քաղաքի առանձին հատվածներում ավարտվել են, մյուսներում մեկնարկային փուլում են: «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վարորդների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` խնդրին ականջալուր լինելու և օպերատիվ արձագանքելու համար: Այսպիսով, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընդհանուր առմամբ կգործեն մարդատար տաքսի ավտոմեքենաների թվով 75 կայանատեղեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31