«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ ակտիվի հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համայնքների խոշորացման գործընթացի ներկա վիճակին և Խոշորացված համայնքի կառավարման յուրահատկություններին առնչվող հարցեր:
Ներկաները լսեցին փոխվարչապետի տեսակետները Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները ծրագրի վերաբերյալ, որոնք առաջիկայում ամբողջական տեսքով կներկայացվեն Կառավարություն:
Կուսակցության մոտեցումները ներկայացրեց Արթուր Բաղդասարյանը:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որից հետո փոխվարչապետը պատասխանեց ներկաների հարցերին:
Կարդացեք նաև
«Օրինաց երկիր»