Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին շշմելու իրարամերժ քաղաք է». Վահան Թումասյանը` խոսքի ազատության տոնին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 25,2014 23:45

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում արդեն 6-րդ անգամ նշվեց խոսքի ազատության տոնը, որը խորհրդանշում է իշխանությունների կողմից հալածված ԳԱԼԱ հեռուստաընկերության  հաղթանակը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 25-ին այս հեռուստաընկերությանը եթերազրկումից փրկեցին գյումրեցիները` հանգանակություն կատարելով ու փակելով հարկային մարմնի նկարած մոտ 27 միլիոն դրամի տուգանքը:

PrevPhoto
NextPhoto

Այս տոնը նախաձեռնել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` ամեն տարի  հանձնախումբ կազմելով ու պարգևատրելով  աչքի ընկած լրագրողներին, հասարակական գործիչներին: Այս անգամ պարգևատրվեցին  Շանթ Հարությունյանը`քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը  և hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար,Արգիշտի Կիվիրյանը քաղաքացիական դիրքորոշումը  հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար և այլք:

Լևոն Բարսեղյանը իր ելույթում նշեց, որ խրախուսման և պարգևատրման համար 29 առաջարկ են ստացել և հիշեցրեց, որ այն զուտ լրագրողների ու լրատվամիջոցների տոն չէ: Ըստ նրա, խոսքի ազատությունը շատ լայն մեկնաբանություն ունի,   հետևաբար և հարկ են համարել պարգևատրել այնպիսի մարդկանց, որոնք իրենց քաղաքացիական վարքով, հրապարակային գործունեությամբ իրական ավանդ են ունեցել խոսքի ազատության և արտահայտման գործում :

«Խոսքի ազատությունը շարունակում է  բախվել բավական լուրջ խնդիրների, շատ մեծ խիզախություն է պետք լինում պարբերաբար հոսանքին հակառակ գնալու համար: Եվ ես համոզմունք ունեմ, որ դա ավելի շատ գենետիակական է, քան կրթություններով է գալիս. մարդիկ, որոնք այդպիսի վարք են դրսևորում,  խիզախում են իրենց դիրքը, հայտարարել և պահել իրենց դիրքը  ամենալայն  իմաստով, չեն փոխվում, և այդ մարդիկ մեր հասարակության մեջ հայտնի են ոչ միայն մեր հատկանշումներով կամ ոչ միայն  մեր ասելով, այլ իրենք իրենց կենսագրությամբ արժեք են ներկայացնում բոլորիս համար»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ , խոսելով այն մասին, թե ինչու է խոսքի ազատության տոնը նշվում հենց Գյումրիում, մի հետաքրքիր բնութագիր տվեց այս   քաղաքին: «Պատահական չէ, որ Գյումրիում այս տոնը ծնվեց, իհարկե մեզանից յուրաքանչյուրը իր պատճառաբանությունը կարող է բերել , որ ասենք ԳԱԼԱ-ն Գյումրիում է, որ Ասպարեզը Գյումրիում է, քաղաքական առավել ակտիվ օթևանը Գյումրիում է: Առհասարակ, Գյումրին շշմելու իրարամերժ քաղաք է. ամենակատակասեր մարդիկ Գյումրիում են ապրում, ամենալուրջ մարդիկ Գյումրիում են ապրում, ամենառուսամետները Գյումրիում են ապրում , բայց եվրոպական արժեքները ամենաշատ դավանողները կամ այդ արժեքների համար պայքար տվողները Գյումրիում  են ապրում: Իրականում ծայրահեղական քաղաք է, գուցե դրանով էլ հետաքրքիր է քաղաքը, գուցե նաև այդ արժեքների համար կարելի է պահպանել այս քաղաքը», -ասաց Վահան Թումասյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վիտալի Սերոբյան says:

    Շատ ճիշտ է Գյումրին էնքան ծայրահեղական քաղաք է, որ մինչև այսօր Վահան Թումասյանին է հանդուրժում:Իսկ Գալա TV ներկա եղել է միջոցառմանը?, ոչ, ինչու այդ մասին չեք գրում?, որովհետև “Գալան” գտնում է,որ իր անունով բոլորը բիօզնես արեցին`այդ թվում Լևոն Բարսեղյանը և Վահան Թումասյանը`եվրոպական էն արժեքների դավանողները, որոնք անընսդունելի են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31