Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը կոպիտ է, կարող է ափերից դուրս գալ, բայց ստոր չէ». Պատմում է գնդապետը

Մարտ 25,2014 22:32

Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում շարունակում է նոր մանրամասներ ներկայացնել Արցախյան ազատամարտի «մութ էջերից»:

Անդրադառնալով մեր ավելի վաղ հրապարակմանը, թե 1994 թվականին Հորադիզի անկման պատճառը ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի եւ Գորիսի գումարտակի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարաձայնություններն էին՝ թալանը չկիսելու վերաբերյալ,  պատմեց. «1994 թվականի հունվարին Հորադիզի հարցով այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ու  Գորիսի բրիգադի փայլուն հրամանատար  Վալերի Գրիգորյանին ասաց՝ բոլոր հարցերով դիմեք Սուրիկ Խաչատրյանին, ինչ ձեզ պետք է Սուրիկ Խաչատրյանը կապահովի: Անձամբ մասնակցել եմ այդ խորհրդակցությանը, Սերժ Սարգսյանը հաշվի էր առել Սուրիկ Խաչատրյանի կազմակերպչական ունակությունները: Ինձ համար վիրավորական է, որ ասում են՝ Սուրիկ Խաչատրյանը փախել է , սա է արել, նա է արել: Սուտ են ասում: Իսկ ինչ վերաբերում է թալանի մասին խոսակցություններին, դա համարում եմ անառակ սուտ, որովհետեւ էդտեղ թալան չի եղել: Ավերված բնակավայրերի բնակիչները գալիս, շինանյութ էին տանում, էդտեղ Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ պետք է տաներ կամ Սամվել Բաբայանն ի՞նչ թալան պետք է աներ: Հորադիզի անկումը պայմանավորված էր նրանով, որ այդ պահին հակառակորդն ուժեղ էր»:

Անդրադառնալով ՊՆ գեներալ Վարդան Ավետիսյանի պատմածին, թե «Առաջին բնագծում որտեղ մահն ու կյանքն էին կռվում իրար դեմ, որտեղ պատերազմ էր գնում, որտեղ թշնամու զինվորներին էինք  առճակատվում, ես չեմ տեսել Սուրիկ Խաչատրյանին», գնդապետը չհամաձայնեց. «Վարդան Ավետիսյանը մեր օրերի ամենաինտելեկտուալ գեներալն է, կռվի տարիներին նրան տեսել եմ Ֆիզուլիում՝  ամենաթեժ կետերում, բայց Վարդան Ավետիսյանը Հադրութի շրջանի հրամանատարն էր, ամբողջ ընթացքում չէր կարող լինել էդտեղ, ու ինձ համար վիրավորական է, որ երկու մարդիկ ուս ուսի տված հաղթանակ են կերտել, այսօր կասկածում են մեկը մյուսի վրա»:

Գնդապետը մեծ կարծիք ունի Սուրիկ Խաչատրյանի մասին եւ չի հավատում այն պատմություններին, որոնք ներկայացնում  են Սյունիքի նախկին մարզպետի քրեական հանցագործությունները. «25 տարուց ավելի ճանաչում եմ Սուրիկ Խաչատրյանին եւ միշտ առնչվել եմ նրա հետ: Սյունիքում հազարավոր ընտանիքների, երկրապահների օգնել է: Ծանոթ չեմ նման պատմությունների բայց չեմ հավատում: Սուրիկ Խաչատրյանը կոպիտ է, կարող է ափերից դուրս գալ, բայց երբեք նա ընդունակ չէ ստորության եւ չեմ հավատում, որ կնոջ վրա ձեռք բարձրացնի կամ կրակի: Այդպիսի բանի չեմ հավատում: Սուրիկ Խաչատրյանը երբեք ստոր չի եղել»:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Մարիոթ հյուրանոցում Սուրիկ Խաչատրյանն ապտակել էր գործարար Սիլվա Համբարձումյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garegin says:

    Տեսնես էս տգետը տեղյակ է,որ հասարակուտյան 99%-ը զզվում են իրա նմաններից:

  2. Karen says:

    Անբարոյականության գագաթնակետ:

  3. Garegin says:

    Ամաչիր,որ մարդասպանինես գովաբանում,ինչովես?? նրանից տարբերվում??

  4. Karen says:

    Փաստորեն լիսկան,փչացնում է <> վոլոդյային:

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչքա՞ն փող է տվել այս «գնդապետին»՝ որ այս պատմությունները «հիշի»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31