Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին պարտքին կարող է գումարվել 300 մլն դոլար. pastinfo.am

Մարտ 25,2014 22:17

Հայաստանի արտաքին պարտքը «Նաիրիտ»-ի կուտակած պարտքերի պատճառով կարող է ավելանալ ևս 300 մլն. դոլարով: Նման տեսակետ այսօր հնչեց ՀՅԴ նախաձեռնությամբ կազմակերպված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակը, այն վերագործարկելու հնարավորությունները և հետագա զարգացման ուղիները» թեմայով հանրային մասնագիտական քննարկման ընթացքում:

Բանն այն է, որ ճիշտ այդքան է այսօր կազմում գործարանի արտաքին պարտքը` վարկային պարտավորությունները: Եվ քանի որ կառավարությունը գործարանի 10 տոկոսի բաժնետերն է և հանդիսանում է վարկային երաշխավորը, ապա «Նաիրիտ»-ի դեմ արդեն իսկ հարուցված միջազգային դատական հայցերի բավարարման պարագայում այդ պարտավորությունների կատարումը կարող է պարտադրվել հենց ՀՀ կառավարությանը:

Գործարանի պարտքն այսքանով, սակայն, չի սահմանափակվում: Բացի արտաքին պարտքից, «Նաիրիտ»-ը նաև ներքին պարտքեր ունի` աշխատավարձի, գազի, էլեկտրաէներգիայի և այլն:

Քննարկմանը ներկա գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, պատասխանելով «Նաիրիտ»-ի պարտքերի մասին «Փաստինֆո»-ի հարցին, ասաց. «Ամենահիմնական պարտքը «ՀայՌուսգազարդ»-ի մոտ 2,5 մլն դոլարի պարտքն է, որի շուրջ դատական հայց կա,և գործը գտնվում է ԴԱՀԿ-ում, մեծ պարտավորություն կա հոսանքի հետ կապված` մոտավորապես 4 մլն դոլարի, Երևանի ՋԷԿ-ի հետ կապված պարտավորություն կա, բայց սա պետական հիմնարկ է և Էներգետիկայի նախարարությունը կարող է այս հարցը կարգավորել, և աշխատավարձի պարտքը մոտ 15 մլն դոլար է կազմում»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31