Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը կուտակային հարցում «պատրաստ է փոխզիջումների». «Ազատություն»

Մարտ 25,2014 21:21

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը «Ազատության» հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցում կառավարությունը «պատրաստ է փոխզիջումների»:

Հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթ երկխոսության էր հրավիրել պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին ընդդիմացող «Դեմ եմ» շարժման անդամներին: Ինչից հետո շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, թե կառավարության հետ կգնան երկխոսության միայն այն դեպքում, եթե իշխանությունները հրաժարվեն կենսաթոշակային բարեփոխումը պարտադիր դարձնելուց:

«Կառավարությունը պատրաստ է քննարկել և կառավարությունը պատրաստ կլինի շատ ավելի մանրամասն քննարկել, երբ որ պարզ լինի Սահմանադրական դատարանի որոշումը», – ասաց Գաբրիելյանը:

Հարցին, թե կոնկրետ ինչ զիջումների է պատրաստ կառավարությունը, նա պատասխանեց. – «Կառավարությունը պատրաստ է երկխոսության: Երկխոսությունը, բնականաբար, ենթադրում է փոխզիջումներ»:

Դիտարկմանը, թե գուցե զիջումների ծավալը գաղտնի է պահվում, Գաբրիելյանն արձագանքեց. – «Միգուցե ուզում եք ես ասեմ մի բան, որ ինքս էլ չգիտեմ»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31