Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել՝ Քեսաբում հարձակումները դադարեցնելու համար. «Ամերիկայի ձայն

Մարտ 25,2014 21:08

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ-ի Կոնգրեսին ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Քեսաբ գյուղի ուղղությամբ ծայրահեղականների հարձակումներին օժանդակության ցուցաբերումը դադարեցնելու նպատակով: Քեսաբի հիմնականում հայազգի բնակչությունն այս շաբաթվա սկզբին իր դեմ ուղղված հարձակումների պատճառով և ջարդերից խուսափելու նպատակով ստիպված էր եղել դիմել փախուստի:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Հանձնախմբի մամուլի ծառայության համաձայն, նախագահ Օբամային հասցեագրված իր նամակում հորդորել է կարգադրել ԱՄՆ-ի արտգործնախարարին, Թուրքիայում և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպաններին, որպեսզի վերջիններս պահանջեն Թուրքիայից դադարեցնել միջսահմանային հարձակումները Քեսաբի ուղղությամբ, որոնք դարձել են խաղաղ բնակչության անմիջական էվակուացման, գյուղի բնակիչների ունեցվածքի հափշտակման և եկեղեցիների պղծման պատճառը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն» -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31