Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ անսովոր ոչինչ չի տեսնում այդ երկրի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու մեջ:
«Դա սովորական ժողովրդավարական գործընթաց է, նման օրինակներ կան Եվրոպայի սրտում, հարցաքննվել են Ֆրանսիայի նախկին նախագահները` Սարկոզին և Շիրակը, իսկ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Այնպես որ, դա նորմալ գործընթաց է», – հայտարարել է Ղարիբաշվիլին:
Մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր անհանգստությունն է հայտնել Վրաստանի իշխանությունների որոշմամբ:
Պետքարտուղարության երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ոչ ոք արդարադատությունից վեր չէ, սակայն նախկին նախագահի շուրջ միանգամից մի քանի քրեական գործով սկսված քննությունը հիմք է տալիս կասկածելու, որ քաղաքական վրեժխնդրության է իրականացվում, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ օրենսդիր կառույցներն ու արդարադատության մարմինները դեռ թույլ են:
Կարդացեք նաև
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով Վրաստանում իշխանափոխությունից հետո ընտանիքով հաստատվել է Հոլանդիայում, կանչվել է հարցաքննության միանգամից տասը քրեական գործերով, այդ թվում և Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով վերաբացված գործով:
Սաակավիլիին դատախազությունում սպասում են մարտի 27-ին: Վրաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկին նախագահը պարտավոր է գալ հայրենիք և պատասխանել բոլոր հարցերին, այլապես նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի:
Լրագրողների հետ զրույցում Սաակաշվիլիլին հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատախազություն, քանի որ գիտի` իրեն Վրաստանում բանտարկություն է սպառնում: Իրեն հարցաքննության կանչելու հետևում Վրաստանի նախագահը քաղաքական դրդապատճառներ է տեսնում: Սաակաշվիլիի խոսքով` Վրաստանի նոր իշխանությունները գործում են Մոսկվայի թելադրանքով:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Ай,ай,ай! А как же демократия,г. Саакашвили? Или .Вы выше закона?