Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ է ունեցել

Մարտ 25,2014 20:41

Մարտի 25-ին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:

lori-02

Մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ բարեփոխումների ընթացքին, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, համակարգի լավագույն ավանդույթներին նոր մոտեցումները համադրելու և ժամանակակից  ոստիկանություն ձևավորելու անհրաժեշտությանը:

Ոստիկանության պետը նաև հավաստեց, որ ժամանակի ընթացքում ոստիկանությունում տեղ գտած արատավոր երևույթների, մասնավորապես՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ  ցուցմունք կորզելու դեմ պայքարը հետևողական ու անշրջելի է:

Վերլուծելով օպերատիվ ծառայությունների և հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատոկությունները ոստիկանության պետը կարևորեց պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայությամբ հանրային վստահությանն արժանանալու առաքելությունը, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլև հասարակության պահանջն է:

Ոստիկանության պետը շեշտեց ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի, յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության, երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքի կարևորությունն ու կրկին ընդգծեց գործնական պարապմունքների նշանակությունը անձնակազմի պրոֆեսիոնալ որակների բարձրացման համար:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին, կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և հույս հայտնեց, որ նոր ոստիկանության կերտումն այլևս յուրաքանչյուր ոստիկանի պրոֆեսիոնալ արժանապատվության խնդիրն է:

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ և ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:

Անդրադառնալով այն բնագավառներին, որտեղ ոստիկանությունը պատրաստ է համակողմանի իրավական և զուտ մարդկային աջակցություն ցուցաբերել համայնքներին ու քաղաքացիներին՝  ոստիկանության պետը նշեց, որ ակնկալվում է համարժեք արձագանք  և պատասխանատու վերաբերմունք   հանրության կողմից:

Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը  հավաստեց, որ հասարակության վստահության և օժանդակության պարագայում ոստիկանությունն, անպայման, հասնելու է նախանշված ծրագրերի իրագործմանը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների հարցերին:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31