Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով հարցաքննվել է շտապօգնության բուժքույրը

Մարտ 25,2014 20:22

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Այսօր հարցաքննվեց Վանաձորի շտապօգնության գծային կայանի բուժքույր Էլլա Կոստանյանը:

Դատարանում նա հայտնեց, որ երբ հասել են դեպքի վայր, տեսել են, որ Սամվել Շարբաթյանը անշարժ պառկած է սենյակում:

«Բժիշկը ստուգեց սրտի աշխատանքը, մահացած էր: Մարմնի վրա այտուցված տեղեր կային` ավելի շատ ձախ աչքի շրջանում»,-դատարանում հայտնեց բուժքույրը:

Նրա նախաքննության ընթացքում Էլլա Կոստանյանը տվել էր նույնաբովանդակ ցուցմունք:

Դատավոր Նարինե Հովակիմյանը այս անգամ որոշում կայացրեց դատական նիստերին չներկայացած վկաներին բերման ենթարկելը հանձնարարել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31