Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ նոր շորեր գնեք, որ տուն վերադառնամ». թշնամու կրակոցից սպանված 22-ամյա Գառնիկի վերջին խնդրանքը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 25,2014 20:06

Ինչպես հայտնի է, երեկ ժամը 09.50 սահմաններում դիպուկահարի կրակոցից զոհվել էր Մարտունի 3-րդ պաշտպանական գծում ծառայող 22-ամյա Գառնիկ Թորոսյանը, ով երեք ամիս հետո պիտի զորացրվեր: Գառնիկի դին այսօր ժամը 14.30-ի սահմաններում ԼՂՀ-ից տեղափոխեցին Շիրակի մարզի Նահապետավան գյուղ, որտեղ և աննկարագրելի թշվառ պայմաններում բնակվում էր նրա ընտանիքը: Հարազատների պատմելով, Գառնիկը հպարտ էր, որ ծառայում էր դիրքերում, նա ուղղակիորեն հրճվանք է ապրել դիրքերում գտնվելուց: Գյուղապետ Գոռ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երիտասարդը որովայնի հատվածում է հրազենային վնասվածքներ ստացել ու մահացել: Իսկ թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, գյուղապետը փոխանցեց իրեն հասած տեղեկությունները. «Հրամանատարական անձնակազմի ու զինծառայողների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ այնտեղ մի հատված կա, որ չի թույլատրվում բարձրանալ, նա բարձրացել է: Գոռացել են`չի կարելի, հետ արի, ասել է` հիմա կգամ, բան չի լինի ու երկու անգամ կրակոցներ են լսվել»,- պատմեց գյուղապետը: Նա ևս փաստեց այն մասին, որ ընտանիքը բնակվում է թշվառ վիճակում, Գառնիկի ծնողները չեն աշխատում, գործազուրկ են, նույնիսկ կտրել են նրանց նպաստը, քանի որ աղքատության միավորները չեն բավարարել: Ըստ գյուղապետի, Գառնիկին հուղարկավորելու համար նրանց կօգնի գյուղապետարանը, Պաշտպանության նախարարությունը իր աջակցությունը ցուցաբերել է, Արթիկի զինկոմիսարիատը ևս ( ի դեպ Արթիկի զինկոմիսարիատի ամբողջ անձնակազմը` զինկոմ Նիկողոսյանի գլխավորությամբ, մեռելատանն էին), աջակցություն է խոստացել նաև Շիրակի մարզպետը: Գյուղապետի ասելով, մաշկային հիվանդություն ունենալու պատճառով նրան 1 տարի բանակ չեն զորակոչել:

PrevPhoto
NextPhoto

Գառնիկի հայրը` Վահան Թորոսյանը պատմեց, որ որդին հպարտությամբ էր ծառայում բանակում, որևէ անգամ չի դժգոհել, չի տրտնջացել: Նրա հետ հայրը դեպքի նախորդ օրն է խոսել, Գառնիկը խնդրել է իրեն նոր հագուստներ գնել, որպեսզի զորացրվելուց հագնի ու տուն վերադառնա: Հոր ասելով, տղան վերջին անգամ տանը եղել է բանակ գնալուց վեց ամիս անց, ըստ նրա, այդ արձակուրդը ԼՂՀ-ում ծառայողներին օրինական կարգով հասնում է, հետո այլևս չի օգտվել արձակուրդից` մտածելով, որ տնեցիների ձեռքը փող չկա, ծանր կացության մեջ են: Գառնիկը շատ կապված է եղել տատիկի հետ, որը և չէր դիմանում նրա կորստին: Նա ունի քույր, որը ամուսնացած է և 6-րդ դասարանցի եղբայր, ով վշտից անընդհատ ներսուդուրս էր անում, երբեմն փախչում էր տնից, մեկ-մեկ էլ  վառարանում աթար էր լցնում կամ էլ շվարած շուրջբոլորը նայում:

Քրոջ ամուսինը պատմեց, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Գառնիկը տնեցիներին հորդորել է քիչ-քիչ գումար հավաքել, որ իրեն զորացրվելուց հագուստ գնեն, այնուհետ ասել է ` կարոտել եմ բոլորիդ: Հայրը, չիմանալով, որ Գառնիկը զոհվել է, դեպքի առավոտյան զանգահարել է նրան, սակայն զանգերն անպատասխան են մնացել:

Հարազատների բնութագրելով, նա չափից ավելի առատաձեռն էր, ընկերական մեծ շրջապատ ուներ, ու իր վերջին պատառ հացը կիսում էր նրանց հետ: Նա թեև սովորելու հետ գլուխ չի ունեցել, ուշքումիտքը վարորդն դառնալն է եղել, սակայն յուրահատուկ զինվոր է եղել: Նրա ծնողները պարբերաբար շնորհակալագրեր են ստացել հայոց բանակին այդքան նվիրված, խիզախ զինվոր  տալու համար:

Ի դեպ, Գառնիկի մորաքրոջ տղան ևս նրա հետ ծառայել ու դեպքի ականատեսն է եղել, սակայն մեզ չհաջողվեց զրուցել նրա հետ, նա խուսափեց մեր հետ հանդիպել ու իր տեսածը նորից վերապրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անցորդ says:

    1. Եթե այսպես կոչված լղհ-ն Հայաստան չէ, ի՞նչ գործ ուներ ՀՀ քաղաքացին այդ երկրում:
    2. Ոչ թե թաղելու, այլ ապրելու հարցում օգնեք մարդկանց: Էդ ինչ տան վիճակ է:
    3. Ցավոք, երկիրը պահում են նրանք, ովքեր երկրի տերը չեն ու պահում են նրանց համար, ովքեր քանդում են երկիրը:

  2. կայծակ փալանճեան says:

    Անցորդ…ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅԱԽՕՍ ԱՔՍԷՐԻՆ(AXERI)ն ՎԵՐՈՁԻՇԵԱԼ ԱԳԻՏԱՑԻԱՆ ԿԱՆԵՐ….
    ԹԷ ՈՒԶՈՄ Է ՀԱՍԿԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՍ ՉԻ ԿԱԶՄՈՒՄ Հ.Հ.ին ԱՊԱ…
    ԵԹԷ (մատաղ իրենց մեր զինւորներին) ՉԸ ԳՆԱՆ ԼՂ, ԱՊԱՅ ՈՎՔԵՐ…ԻՀԱՐԿԷ ԼՂ ԻՑ ԷԼ ԿԱՆ ՏՂԷՐՔ….ՄԻՆՉԵՒ ԱՅՆՔԱՆ ՌԱՄԱՆԱԿ ՊԷՏՔ Է ԹԷ ԼՂ ԻՑ ԹԷ Հ.Հ. ԻՑ ԿԼԻՆԵՆ ՄԵՐՈՆՔ:
    ԻՍԿ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԳԱՌՆԻՔԻՆ ՀԱՍԱԾ ԹՈՒՔ-ԲԷՉԱՆՑՈՒ ԳՆԴԱԿԻՆ….ԽՌՆՒԱԶՆ ՄԻ ՏԱՍԻՆ ՀԱՐԿ Է ՇԱՆ ՍԱՏԱԿ ԱՆԵԼ…ՄԻ ՈՒՇԱՑՐԵՔ..ԹԱՔՈՒՆ ԱՅԴ ԱՐԵՔ ԻՐԵՆՑ ՆՄԱՆ ՈՒՐ ՒՈՐ ԿԱՐՈՂ ԵՔ:ՄԻԱԿ ՃԱՄԲԱՆ Է ԻՆՉՊԷՍ ԳՈՒՐԿԷՆ ԵԱՆԻՔԵԱՆՆ ԷՐ ՀՈՐԴՈՐՈՒՄ (ուր ւոր կարող եք)……
    մեր կարռավարութիւն այսպէս է աեընպէս է մի նայեցէք շուրջերդ….որ ն է անկոռռուպտը…
    դրանց ռամանակն էլ Աստւած կե տայ…..
    արձակա-հայրենասէր….

  3. Անցորդ says:

    Կայծակ ջան, էնքան ես խառնել տառերը, որ համարյա բան չհասկացա գրածիցդ: Իսկ ինչ վերաբերվում է այսպես կոչված լղհ-ին, այո, ես այն չեմ ընդունում որպես առանձին պետական միավորի, որքան էլ որ ինձ մեղադրես: Ինձ համար Ղարաբաղը ՀՀ-ի մաս է, եւ չեմ ընդունում ոչ մեկի ոգեւորությունը Ղարաբաղի այլ պետություն լինելու հարցում: Եւ կրկնում եմ ասածս. այո, եթե ասյպես կոչված լղհ-ն Հայաստան չէ, ապա ինչ գործ ունի ՀՀ քաղաքացին այդ երկրի բանակում: Ինձ համար Ղարաբաղը Հայաստան է` Հայաստան, հասկանում ե՞ս, ինձ համար կա հայկական 1 պետություն` ՀՀ եւ նրա մարզերից մեկն է Ղարաբաղը, Արցախը, ասա ոնց ուզում ես: Ինձ համար չկա լղհ: Դե հիմա` ես հայ ե՞մ, թե՞ ազռ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31