Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային փորձագետ. «Ոստիկանները չեն աշխատել այնպես, ինչպես պետք էր»

Մարտ 25,2014 19:20

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երեւան- Եղվարդ ճանապարհին հոկտեմբերի 26-ին վթարի ենթարկված «նիվան» գյուղատնտեսության նախարարությանն է պատկանել, վարորդն էլ՝ տուժող Արթուր Հակոբյանը, նախարարության ԾԻԳ-ում աշխատում էր որպես վարորդ:

«Պոստ սկրիպտում» ակումբում ասուլիսին  skypе-ով միացել էր  Սլովակիայի Դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն Գուստավ Կասանիցկին, որը ասաց, որ դեպքի վայրում  ոստիկանները լավ չեն աշխատել. «Ոստիկանները չեն աշխատել այնպես, ինչպես պետք էր: Ոստիկանության լուսանկարներում չեն եղել մեքենաների հետքերը, դրանք երեւում եմ դեպքի վայրից կատարված այլ լուսանկարներում»:  Նա նաեւ ասաց, որ վթարի հանգամանքները  PS Crash մոդելավորման ծրագրով է վեր  հանվել ու   հստակ երեւում է մեքենայի շարժը վթարից առաջ, վթարի ժամանակ եւ հետո:

Փաստաբան Բաղդասարյանն էլ ցույց տվեց վթարի լուսանկարները ու բացատրեց.« Մեքենայի առջեւի մասն ամբողջությամբ կոտրված է, ռադիատորները կոտրված են, «Նիվայից» հեղուկ է թափված,  «Նիվայի ձախ կողմի հետեւի ապակիները կոտրված են, որտեղ թափված է հեղուկն ու բեկորները, հենց այդտեղ է վթարը տեղի ունեցել: Իսկ հեղուկը թափված է բանուկ հատվածում»:

Հետո պատմեց, որ «Նիվան» բանուկ հատված է դուրս եկել ոչ երթեւեկելի հատվածից ու Վարդան Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ. «Իրականում դեպքի զննության ժամանակ մի շարք հետքեր չեն արձանագրվել, կողասահքը, եթե դա արձանագրվեր, ապա հստակ կլիներ, որ վթարը տեղի է ունեցել բանուկ հատվածում: Վթարին «Նիվայի» անսարքությունն ու երթեւեկության նշանների բացակայությունն է նպաստել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հետաքրքրական է նկատել թէ այս փաստաբանը դատ է կատարում ամէն ու որեւէ տեղ, ամէն ու որեւէ առիթով, բացի՝… դատարանում: Բացի՝ իսկական դատի ընթացքում: — Ողբերգական պատահարի սկիզբի օրերից իր վեր, անվերջ ու ամէն կողմ մէջտեղ է ինկած իր պաշտպանողականը ներկայացնելու համար, սակայն երբ որ վերջապէս պահը եկած էր դատարան ներկայանալու եւ այնտեղ, պատկան վայրում ու պատշաճ ասուլիսում, ըստ կարգի ու օրէնքի, կատարելու իր իսկական գործը, յարգելի պարոնը… բացակայ էր. յանկարծ անտրամադրելի, զբաղուած ինչ-որ այլ գործերով… Յաճախորդը մինակ թողելով դատարանին – եւ արկածում անասելի կորուստներ կրած ընտանիքին – դիմաց: — Արհեստավարժ հոյակապ վերաբերմունք, բրավո…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31