Մոլդովական 12/1 հասցեի հանրակացարանի բնակիչ Մարգարիտա Մելոյանը դիմել էր պետական գույքի կառավարման վարչություն` խնդրելով իրեն հատկացնել սենյակը, որտեղ ընտանիքով բնակվում է 2007 թվականից: Մելոյանների ընտանիքն անապահով է, գրանցված է «Փարոս»-ում, ունի 2 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը արյան հետ կապված հիվանդություն ունի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստում կհայտարարի, որ ընդառաջել են Մելոյաններին եւ հանրակացարանի սենյակը հատկացրել նրանց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ