ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ,
Այս օրերին աշխարհում եւ մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձություններն իրենց մեջ պարունակում են լրջագույն մարտահրավերներ, որոնք հատկապես մեզ համար` որպես աշխարհասփյուռ ազգ, հղի են կրկնակի վտանգներով:
Թե Ուկրաինայում, որտեղ ոչ պաշտոնական տվյալներով ապրում է շուրջ 350 հազար հայ, թե Ղրիմում` իր 30 հազարանոց համայնքով, եւ թե երբեմնի հայաշատ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն այսպես թե այնպես առնչվում են մեր ազգային շահերին, քանի որ ինչպես այդ երկրներում, այնպես էլ այլուր` հարվածի տակ են հայտնվում նաեւ մեր հայրենակիցները, որպես վառ և թարմ օրինակ Սիրիայի Քեսաբ հայկական համայնքի տարհանումը և ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Այսօր մենք ականատեսն ենք լինում մի աշխարհաքաղաքական գործընթացի, երբ գործարկվում է երկրները ներսից բզկտելու, բաժան-բաժան անելու ծրագիր, որի արդյունքում հզոր պետություններ` հայտնվելով քաղաքացիական քայքայիչ պատերազմների մեջ, կրում են հսկայական մարդկային եւ նաեւ` տարածքային կորուստներ: Եվ այս զարգացումների համատեքստում էլ ավելի է կարեւորվում մեր ներքին` համազգային միասնականության պահպանումն ու ամրապնդումը, քանի որ հակառակ պարագայում մեր կորուստները կարող են լինել շատ ավելի մեծ ու անդառնալի: Ունենալով Ղարաբաղի խնդիր եւ աշխարհասփյուռ հայություն` մենք պարզապես չենք կարող միմյանց բզկտելու չակերտավոր շռայլություն մեզ թույլ տալ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել որպես ազգային միասնականության ամրապնդման ջատագով, եւ մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում Հանրապետականը երբեք տուրք չի տվել այսրոպեական քաղաքական շահերին` ի հաշիվ այդ միասնականության խաթարման: Իհարկե, հաճախ մեր այդ հանդուրժողականությունը փորձ է արվել շահագործել, սակայն անգամ այդ դեպքերում մենք երբեք չենք տրվել մեր քաղաքական գործընկերների նկատմամբ թշնամանքի կամ ատելության կործանարար գործելաոճին` միասնականությունը վեր դասելով ամեն ինչից:
Մեր քաղաքական գործընկերներից ոմանք, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում են որպես գործիք ծառայել երկիրը ներսից բզկտելու ծրագրի իրականացման համար: Մինչ Հայաստանի ներքին եւ արտաքին ճակատներում առկա բազմաթիվ խնդիրներ պահանջում են հրատապ եւ արդյունավետ լուծումներ, ԱԺ մեր գործընկերներից ոմանք փորձում են հերթական անգամ «ջուր պղտորելով` ձուկ որսալ»` հանուն իրենց նեղ հատվածային ամբիցիաների բավարարման սեւացնելով ամեն ինչ: Նրանցից ոմանք, տարբեր ժամանակներում լինելով իշխանության մաս և անմիջական մասնակցություն ունենալով բոլոր գործընթացներին, այսօր փորձ են անում հանդես գալ «որպես ոտքերն ամպոտ սրբեր»` խորհրդարանական ամբիոններից պահանջելով այս կամ այն հարցով ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել` մտքում վստահ, որ դա տեղի չի ունենա, փոխարենը իրենք հոխորտալու եւ սեփական դեմքը սպիտակեցնելու հնարավորություն կստանան: Բայց ստիպված եմ տխրեցնել ժողովրդի հիշողության վրա կասկածող էժանագին պոպուլիզմի սիրահարներին. այդ ճանապարհով վաստակված քաղաքական միավորների ինֆլյացիան այլեւս անդառնալի է:
Շնորհակալություն ուշադրության համար:
Ուկրաինայի համանքի վիճակն է եք դուք վատացրել,Ղրկմինն էլ: հհկ տհաս ու գավառական ,,դիվանագիտության ,, արդյունքում երկիրը դարձրել եք դժգույն մի ուրվական….
Այնքան եք տարված թալանով ու անհագուրդ լափելով, որ աշխատանքային առաջին իսկ անակնկալ անհաժեշտության դեպքում ձախողումը պատրաստ է:
Եթե գալուստը զոոպարկի տնօրենի նման կեդանական աշխարհի բնազդներից է խոսում, ուրեմն ինքնահաստատման ջանքերն ըդունելի են….