Լրահոս
Օրվա լրահոսը

Անանդը խաղում է հաշվարկով

Մարտ 25,2014 18:01

Հավակնորդների մրցաշարը լուսաբանող որոշ լրատվամիջոցներ արդեն շշնջում են այն մասին, որ ապագա հաղթողն արդեն հայտնի է: Նրանք նկատի ունեն Վիշվանաթան Անանդին, որն այս մրցաշարում ոչ միայն իսկապես բարձրակարգ շախմատ է խաղում, այլեւ լավ հաշվարկում է մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը:

Մասնավորապես, այսօր 10-րդ տուրում հնդիկ գրոսմայստերը, որը մեկ միավորի առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, արդեն 30-րդ քայլում սպիտակներով ոչ-ոքի արեց Շախրիյար Մամեդյարովի հետ` վստահ լինելով, որ մրցակիցները ռիսկի են դիմելու հաշվի տարբերությունը կրճատելու համար: Սակայն շախմատային մասնագետների մեծամասնությունը դեռեւս չի շտապում վերջնական արդյունքի մասին դատողություններ անել` համարելով, որ մրցաշարի ավարտին դեռ հինգ տուր կա եւ ամեն բան կարող է տեղի ունենալ: Օրինակ Պյոտր Սվիդլերը այսօր հաղթեց Վլադիմիր Կրամնիկին ու Մամեդյարովի,  Դմիտրի Անդրեյկինի հետ ոչ-ոքի խաղացած Սերգեյ Կարյակինի հետ միասին 5,0 միավորով շրջանցեց նրան: Իսկ Արոնյանը, որ Վեսելին Տոպալովի հետ պարտիայում որոշակի առավելություն ուներ, այնուամենայնիվ, համաձայնեց ոչ-ոքիի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` yourepeat-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31