Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել են ազգային բրենդի մշակման ռազմավարությանը վերաբերող հարցեր

Մարտ 25,2014 18:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը:

Հանդիպման ընթացքում GK Brand ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը ներկայացրել է Ազգային բրենդի մշակման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է իրականացվող աշխատանքների մասին և ազգային բրենդի մշակման աշխատանքային խմբի անդամների հետ քննարկել առաջիկա անելիքները:

2014 թ. փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունում ստորագրվել են Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր և Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր՝ Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Բրենդավորման ռազմավարությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչության բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31