Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Խոսրով Հարությունյանն իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ գույն է ճանաչել»

Մարտ 25,2014 17:53

 

«Խոսրով Հարությունյանը երեկ ասում էր, թե ընդդիմությունը սեւ ակնոցներ է հագել եւ ամբողջությամբ սեւացնում է: Ես կարծում եմ, որ դա ընդամենը քաղաքական դալտոնիզմ է՝ տեսնել, թե ընդդիմությունը սեւ ակնոցներով է նայում: Ո՞վ ասաց: Իսկ գուցե դուք եք վարդագույն ակնոց դրել եւ ուզում եք արդարացնել իշխանության բոլոր արածները: Ընդհանրապես խորհուրդ կտամ ընդդիմությանը դասեր չտալ, առավել եւս նրանց, ովքեր կյանքում գոնե 15 րոպե չեն եղել ընդդիմություն»,- այսօր ԱԺ-ում արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես հորդորեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:
Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանն էլ Ռուբեն Հակոբյանին անվանեց «քաղաքական իմպոտենտ»:

Քանի որ այդ պահին Ռուբեն Հակոբյանը ԱԺ նիստերի դահլիճում չէր, Aravot.am-ը պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարձագանքեք Խոսրով Հարությունյանի այդ գնահատականին, որ դուք քաղաքական իմպոտենտ եք: Պարոն Հակոբյանի խոսքերով. «Խոսրով Հարությունյանն իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ գույն է ճանաչել: Դա իշխանության գույնն է: Եվ բոլոր ժամանակներում՝ թե՛ Խորհրդային միության ժամանակ, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, միգուցե վաղը նաեւ Անի Զախարյանի իշխանավարելու դեպքում մշտապես իշխանության ճամբարից պայքարել եւ պայքարելու է ընդդիմության դեմ: Դա իսկապես քաղաքական դալտոնիզմի դասական օրինակ է: Եվ եթե Խոսրով Հարությունյանը գտնում է, որ քաղաքական պոտենցիայի գլխավոր չափանիշը մշտապես ամեն գնով իշխանության բուրգում տեղ գտնելն է, ապա ես խորհոււդ կտամ նրան դիմել համապատասխան մասնագետների: Ես բոլորովին այլ կարծիքի եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ Կոշեցյան says:

    Խոսրով Հարությունյանը, Գեղամյանը, Բաբուխանյանը &Co ոչ իմպոտենտ են, ոչ էլ դալտոնիկներ, դրաք ուղղակի քաղաքական դիակներ են: Լրագրողները նրանց մասին գրելով կամ հարցազրույց վերցնելով նրանց մի քիչ կարգի են բերում, ինչպես Լենինին արդեն 90 տարի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31