Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռոսատոմ»-ից վարկ կվերցնենք, որ ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնենք

Մարտ 25,2014 17:51

«Հայկական ԱԷԿ»-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտին է մոտենում, իսկ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են: Եվ որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանան ապահովել մեր երկրի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, անհրաժեշտ է երկարացնել «Հայկական ԱԷԿ»-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Հինգշաբթի օրը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին կզեկուցի այս մասին` հորդորելով հավանություն տալ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման որոշման նախագծին: Այդ առիթով, ըստ պարոն Մովսիսյանի, «Հայկական ԱԷԿ»-ը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի եւ  «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ի հետ կստորագրի «Սարքավորումների եւ շինությունների համալիր հետազոտությունների Ծրագրի»  աշխատանքների իրականացման պայմանագիր: Բացի այդ, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացնելու համար կստորագրվի վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագիր:

Ի պատասխան Արմեն Մովսիսյանի նամակին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաշվարկել է եւ պարզել, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շահագործումից հանելու ծախսերը կազմում են 310.37 մլն ԱՄՆ դոլար: Սակայն, եթե ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվի 15 տարով, եւ վերը նշված միջոցները ամբողջությամբ ներգրավվեն որպես վարկային միջոցներ՝ 15 տարի մարման ժամկետով, ապա, ըստ Ռոբերտ Նազարյանի, ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի միադրույք հաշվարկային սակագինը մարման ժամկետի յուրաքանչյուր տարվա համար կավելանա 6.08 դրամ/կՎտժ-ով: Այսինքն` սակագնի նշված փոփոխությունը վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա կազդի 2.7 դրամ/կՎտժ-ով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31