Զորակոչային տարիքում գտնվող Հայկ Գեւորգյանն ընդունվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտը: Սակայն պաշտպանության նախարարությունը դեմ է, որպեսզի ապագա զինվորը չծառայի, այլ փոխարենը՝ մեկնի սովորելու: Կառավարության եկող նիստում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին կառաջարկի մինչեւ ուսումնառության ավարտը` 2015 թվականի ձմեռային զորակոչը, Հ. Գեւորգյանին տարկետում տալ` հաշվի առնելով, որ տեխնոլոգիաների ոլորտում որակյալ կադրերի պահանջարկը կա Հայաստանում:
Արմեն Աշոտյանն ակնկալում է, որ Հայկ Գեւորգյանին հնարավորություն է ընձեռնել ավարտելու աշխարհի առաջատար բուհերից մեկը, որից հետո նա կկարողանա այդ ասպարեզում ստացած գիտելիքներն ու հմտությունը ներդնել Հայաստանի Հանրապետությունում ոլորտի զարգացման համար:
Հայկ Գեւորգյանի` բանակից ժամանակավորապես ազատվելուն կողմ է արտահայտվել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ