Այսօր ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր չէ օգտագործել այս կազմակերպության արագ արձագանքման ուժերը:
ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է, որ Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, ու նրա տարածքում, ըստ 2009-ին ստորագրված արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրի, ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործումը հնարավոր չէ:
Այս մեկնաբանությունները արվել են ի պատասխան Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավոր Տուրսունբեյ Բակիր օղլու հայտարարության: Վերջինս, ավելի վաղ ասել էր, թե Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար հնարավոր է՝ օգտագործվեն ՀԱՊԿ-ի ուժերը:
Մանրամասները կարող եք կարդալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում