Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ է. Արթուր Բաղդասարյան

Մարտ 25,2014 17:35
Artur bagdasaryan

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

ԱԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ պաշտպանության վերանայման գործընթացը մշտապես գտնվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում` որպես ժամանակակից Զինված ուժերի ձևավորման, ռազմական սպառնալիքների չեզոքացման ու ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ:

«Շուրջ չորս ամիսների ընթացքում ՀՀ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և շահագրգիռ մարմինների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ օպերատիվ կերպով իրականացնել ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթերի մշակումը՝ ՀՀ Նախագահի հաստատմանը ներկայացնելու համար: Հարկ եմ համարում նշել, որ նշված փաստաթղթի ընդունումը ունի ռազմավարական նշանակություն, ավելին` փաստաթղթով մեկնարկելու է ԱԱԽ աշխատակազմի կողմից ռազմավարական մի շարք հիմնարար նշանակության փաստաթղթերի մշակումը, որոնք սահմանված են ԱԱԽ 2014թ. գործունեության ծրագրով և ուղղված են ազգային անվտանգության իրավական ու մեթոդաբանական հիմքերի ամրապնդմանը:

Մասնավորապես՝

1. Ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման սցենարների, դրանցով գործելու տարբերակների մշակում ըստ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման:

2. Ռազմաքաղաքական որոշումների ընդունման միասնական ալգորիթմի մշակում»,-նշել է Արթուր Բաղդասարյանը, հավելելով, որ նշված երկու հարցերը ենթակա են քննարկման ԱԱԽ-ում այս տարվա ընթացքում:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքի ավարտին ընդգծել է. «Պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլում մենք պետք է ամրապնդենք նախորդ փուլի ձեռքբերումները, ապահովենք Զինված ուժերի համընթաց զարգացումը, ստեղծենք իրական երաշխիքներ ռազմական հնարավորությունների մեծացման, պետության և ժողովրդի պաշտպանվածության բարձրացման, զինված ուժերի մարտունակության ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված արդյունավետ քաղաքականության իրականացման համար»:

 Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31