Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատապարտյալը դիմեց վերաքննիչ դատարան

Մարտ 25,2014 17:07

10 տարվա ազատազրկման դատապարտված Մանուկ Հովիկյանն այսօր դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ փետրվարի 25-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ: Դատարանն անհիմն էր համարել պահանջը:

Նախկին դատապարտյալը եկել էր Հայաստան, պարզել, որ բնակության վայր գոյություն չունի, որ իր Չկալովի հասցեում գտնվող պապենական բնակարանը պետությունը խլել է:
Մանուկ Հովիկյանը դիմել էր դատարան, որպեսզի ճանաչվի իր ժառանգության իրավունքը Չկալովի 5 բնակարանի նկատմամբ:

Դատարանն արձանագրել էր, թե նախկին դատապարտյալը դատարան չի ներկայացրել ապացույց, թե դիմողի իրավահաջորդները չեն հանդիսացել նշյալ տարածքի սեփականատերերը կամ օրինական տիրապետողը, որից հետո «նոր միայն նա՝ դիմողը, որպես ժառանգ, փաստացի տիրապետմամբ ընդունել է վերջիններիս ժառանգությունը»:
Մանուկ Հովիկյանն իր բողոքում նշել է, որ հայրը՝ Մեսրոբ Մանուկի Հովիկյանը, համարվում է ԽՍՀՄ բնակարանային օրենսգրքի համաձայն հաշվառված, ինչը նշանակում է, որ տվյալ տարածքում հաշվառված լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար է օգտագործման իրավունքի փաստը ճանաչելու համար:

Մանուկ Հովիկյանը ներկայացրել էր նաեւ արխիվային փաստաթուղթ, որ իր պապն ու հայրը եղել են տվյալ տարածքի փաստացի տնօրինողները:

Ըստ բողոքաբերի, արխիվային տեղեկանքը ապացուցում է այն մասին, որ տվյալ տարածքը տիրապետել է բողոքաբերի հայրը:

Նախկին դատապարտյալի բողոքի համաձայն, դատավոր Գագիկ Խանդանյանի վճռով խախտվել է Սահմանադրությունը, համաձայն որի՝ ցանկացած անձ իրավունք ունի վերականգնել իր իրավունքները հավասարության պայմաններում, ստանալ փոխհատուցում, ինչը չի եղել:

Մանուկ Հովիկյանը խնդրում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, եւ գործն ուղարկել նույն դատարան, այլ կազմով քննելու:

Ի դեպ, բողոքաբերը ստանում է 20 000 հազար դրամ թոշակ՝ ցմահ հաշմանդամության համար, եւ ներկայումս էլ բնակվելու վայր չունի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31