Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում փակվեց փետրվարի 22-ից մեկնարկած Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Այդ շրջանակում ամփոփվեցին Լավագույն գրախոսականի ու «Մեզ հետ, մեր կողքին» լուսանկարների մրցույթների արդյունքները եւ հրապարակվեցին հաղթողների անունները: Գրախոսականների մրցույթի գլխավոր մրցանակակիրը Րաֆֆի Մովսիսյանն է: Նա «Եսասեր հսկան» գրախոսականի համար արժանացավ Apple iPad պլանշետի: Վահրամ Մարտիրոսյանն ու Լուսինե Ասլանյանն էլ խրախուսական մրցանակներ ստացան: Մրցույթին ներկայացվել էր 32 աշխատանք, չկար լեզվական, տարիքային կամ որեւէ այլ սահմանափակում: Ամենակրտսեր մասնակիցը՝ Շաքե Սիմոնյանը, 16 տարեկան էր:
Լուսանկարչական մրցույթին ներկայացվել էր 58 լուսանկար, սակայն լավագույնը ճանաչվեց Արմեն Անմեղիկյանի աշխատանքը: Նա պարգեւատրվեց լուսանկարչական սարքով:
Վեց մասնակիցներ էլ խրախուսական մրցանակներ ստացան:
Բրիտանական խորհրդի ծրագրերի տնօրեն Նարեկ Թովմասյանը եւ Բրիտանական դեսպանատան հաղորդակցության ղեկավար Լիլիթ Քալանթարյանը կարեւորեցին ոչ միայն բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Երեւանում եւ մարզերում, այլեւ գրախոսականի մրցույթն ու ներառական խնդիրներին նվիրված ֆոտոմրցույթը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ ներառական եւ հաղորդակցության խնդիրներն առաջնահերթ նշանակություն ունեն իրենց համար, նաեւ հավելեց, որ այս տարի կմեկնարկի ներառական կրթության թեմային նվիրված հանրային իրազեկման արշավ:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Հայաստանում բրիտանական դեսպանատունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իսկ գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ