Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը եղել է խորթ եղբայր»

Մարտ 25,2014 16:51

«Երկար տարիներ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը եղել է խորթ եղբայր հանրակրթության և բարձրագույն կրթության կողքին և ուսումնարաններին ու քոլեջներին առնչվող հարցերը ստվերվել են հանրակրթության և բուհական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների կողքին»,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Տեղեկացնենք, որ այսօր խորրդարանումքննարկվեց «Կրթության մասին»«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների օրենսդրական փաթեթի քննարկումը:

Նախարարը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է այն ուսումնական հաստատություններին, որոնք մատակարարում են մասնագիտական կրթություն, բայց գործում են բուհերում և օրենսդրական կարգավորման տակ չեն ընկնում: Մյուս նպատակն է օրենսդրական բարեփոխումների արդյունքում ստեղծել համապատասխան իրավական կարգավորման դաշտ, որը քոլեջներում հնարավորություն կտա ստանալ ներառական կրթություն:

Արմեն Աշոտյանը շեշտեց նաև ուսումնական հաստատությունների տնօրենների սերտիֆիկացման գործընթացում գոյություն ունեցող խնդիրները: Ըստ Արմեն Աշոտյանի` օրենսդրական բարեփոխումներն ուղղված են լինելու նաև նրան, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն դիմորդների համար: Մասնավորապես այժմ քոլեջի շրջանավարտները հնարավորություն ունեն միանգամաից ընդունվել բուհ և անգամ երկրորդ կուրս նստել: Այս մասին նախարարն ասաց. «Չափազանցված է երկրորդ կուրս նստելու իրավունքը, այն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, անհավասարություն, քանի որ մասնագիտական կրթությունն այն կրթությունն է, որով երիտասարդ կադրեր ենք մատակարարում աշխատաշուկային: Իսկ եթե երիտասարդը ցանկություն ունի կրթությունը շարունակել բուհեում, ապա միանշանակ է, որ ընտրությունը պիտի լինի  ավագ դպրոցը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգաավոր Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց. թե «տեխնիկումների ճակատագիրն ի՞նչ պիտի լինի, շրջանավարտներից քանի՞սն են ընդունվել բուհ և քանի՞սն են իրենց մասնագիտությամբ աշխատում: Ի՞նչ կրթություն են տալիս տեխնիկումները»: Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  շրջանավարտների շուրջ 75 տոկոսը ընդունվում է  աշխատանքի, որոնց մեկ երրորդն իր մասնագիտությամբ է  աշխատում: Իհարկե, շատ լավ կլինի, որ ամեն ինչ պլանավորենք, բայց կա անձի ազատություն ընտրելու իր մասնագիտությունը: Պետությունը կարող է խրախուսել այս կամ այն անձին այս կամ այն կրթությունը ստանալ: Բայց մենք չենք կարող փոխել այն մարդկանց մտադրությունը, որոնք հարյուրներով ու հազարներով ուզում են դառնալ իրավաբան կամ տնտեսագետ: Այսօր ունենք գյուղակադեմիայի դիմորդների պակաս` չնայած այնտեղ տարկետման իրավունք կա և այլն: Ցավոք, այսօրվա հոգեբանության մեջ կաղապարված է այն մոտեցումը, որ կրթությունը միայն բարձրագույնն է»:

Նախարարը շեշտադրում կատարեց այն  հանգամանքի վրա, որ ավելի լավ է «փեշակ» ունենալ, լավ արհեստավոր դառնալ, քան ավարտել բուհ` միջին որակավորում ունեցող մասնագետ դառնալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Նախևառաջ վերացրեք կաշառակերությունը կրթական համակարգում։ Էսօր կրթությունը կորցրել է իր արժեքը հասարակության մեջ, որովհետև ով ասես կարող է դիպլոմ պոկել այս կամ այն կրթական հաստատությունից։Բացի այդ կան մի շարք մասնագիտություններ, որոնց գծով պետք չէ պատրաստել այդքան մեծ քանակությամբ կադրեր, որովհետև մեր աշխատաշուկան չունի դրա պահանջը։ Կրթության ոլորտում խնդիրները շատ են, մինչդեռ մեր հարգարժան նախարարը գլխավորը թողած՝ ընկել է երկրորդականի հետևից ու դեմագոգի դեմքով միայն առաջընթացներ է արձանագրում։ Այս ոլորտը մեր հանրապետությունում ամենաանմխիթար վիճակում գտնվողներից է։

  2. Ալինա says:

    Համաձայն եմ , որ նախարարը մեծագույն դեմագոգ է և ինքնասիրահարված..
    Կրթական համակարգը ձևախեղվել է ,,շնորհիվ իրեն և իր կուակիցների,, : Իրենք բացում են իրենք էլ փակսւմ, և ամեն անգամ նախարարը նույն պաթոսով ,,հիմնավորում է,, այս հանցավոր և ապաշնորհ գործելաոճը,եթե դա ոճ կարելի է համարել…
    Գերնպատակը որքան հնարավոր է խառնաշփոթ ստեղծել և այդ շփոթի մեջ լափել ու լափել….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31