Այսօր ԱԺ ամբիոնից ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը իր ընդդիմախոսների հայտարարություններին, որոնք վերաբերում էին նախարարի` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության մասին դիտարկումներին և Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատանը վերաբերող հարցերին, այսպես պատասխանեց. «Ճիշտը և ճշմարտությունը դառն է: Ընտելացեք դրան: Ձեր արձագանքը նրան, ինչ երեկ ասվել է, միայն ապացուցում է այն, որ ինչ ասվել է դա ճիշտ է: Ցավոք, ձեր պարագայում ճիշտը միակը չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ամյս դեղնակտուցը մոռանում է որ շատ շուտով ինքն է կանգնելու դառը իրականության առաջ…..