Լրահոս
Օրվա լրահոսը

ИТАР-ТАСС. ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանից կախված չէ. Ռասմուսեն

Մարտ 25,2014 15:32

Ռուսաստանի վարած քաղաքականությունը չի ազդի Հարավատլանտյան դաշինքի հետագա ընդլայնմանը, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Ռուսաստանի գործողությունները չեն ազդի մեր քաղաքականության վրա: ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ (նոր անդամների համար)», – ասել է նա Բրյուսելում Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ հանդիպումից հետո՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը տեղի է ունենում առանց երրորդ երկրի միջամտության, – «Եթե թեկնածու երկիրը համապատասխանում է բոլոր չափանիշներին, և դրա հետ համաձայն են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 երկրները, ապա մենք կարող ենք ընդլայնվելու մասին որոշում ընդունել: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ուրիշ երրորդ երկիր չեն կարող ազդել դրա վրա»:

Այդուհանդերձ, Ռասմուսենը նշել է, որ իրենք նոր երկրի անդամակցության մասին ոչ մի որոշում դեռ չեն ընդունել, բայց շարունակում են խորհրդակցությունները թեկնածու պետությունների հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    մենակ փորձեք, ու կստանաք համապատասխան պատասխան, ասենք վենեսուելայում կամ Կուբայում

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31