Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարարը կհեռանա Հայաստանից, աշխատակիցները դուրս կգան հրապարակ. 1in.am

Մարտ 25,2014 15:27

14 տարի առաջ Հայաստան վերադարձած և 2004 թվականին «Ալիշան» ՍՊԸ-ն հիմնած սփյուռքահայ գործարար Սերժիկ Մովսեսյանը երկու ամիս է՝ չի կարողանում շարունակել պահածոների արտադրությունը, քանի որ բախվել է «ՀայՌուսգազարդի»-ի կամայականություններին: 2004-ից առ այսօր գործարանն առաջին անգամ է այսքան երկար ժամանակով դադարեցնում աշխատանքները: Պահածոների գործարանի շուրջ 50 աշխատակից հայտնվել են հարկադիր պարապուրդում: Մնացել են պիտակավորման բաժնի մոտ 10 աշխատակից, որոնց էլ տնօրենն այս ամսվա ավարտից հետո ստիպված կլինի տուն ուղարկել, եթե գործարանի առաջ ծառացած խնդիրը լուծում չստանա:

«Ալիշան» պահածոների գործարանը երկու ամիս է՝ գազ չունենալու պատճառով փակ է՝ չնայած պատվերներին, որ այսօր էլ շարունակում է ունենալ:

«Հիմա 10-15 հոգի արտադրածը պիտակավորում են, քանի որ պատվերներ ունենք, բայց չենք կարողանում մատակարարել, իսկ այս 15 հոգու աշխատավարձն անգամ շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում հասցնել: Գործարանը չի կարող գործել, քանի որ գազամատակարարումն անջատված է: Իրանահայ գործարար, ընկերության սեփականատեր Սերժիկ Մովսեսյանն ունի փաստեր, որ այս տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գազի հաշվարկը կեղծել է և 11-12 տոկոսով ավելի գումար գանձել: Դրա հետևանքով 1.906.608 դրամ պարտքի ծանուցագիր են ստացել դեռ դեկտեմբեր ամսին, ինչը, տնօրենի հավաստմամբ, իրականության արտացոլումը չէ: Նա նշեց, որ չեն պատրաստվում ավելորդ գումար վճարել:

Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք 1in.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31