Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է կազմավորի կամավորական գունդ Քեսաբին օգնելու համար. Գեւորգ Յազըճյան (Տեսանյութ)

Մարտ 25,2014 15:17

«Մենք պետք է  ճիշտ բնութագրենք տեղի ունեցողը, որը չի կատարվում, սա Քեսաբի՝ թուրքական հերթական գրավումն է՝ բաշիբոզուկների կողմից, հայկական գործոնից ազատվելու հերթական խնդիրը, միգուցե նաեւ Ցեղասպանության հարյուրամյակի դեմ թուրքական ծրագրի կետերից մեկն է, որովհետեւ Լիբանանի եւ Հալեպի գաղթօջախներն են հիմնականում գրում այդ մասին, ուզում են թուլացնել այդ գաղթօջախները»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց պատմաբան, հրապարակախոս, լիբանանահայ Գևորգ Յազըճյանը:

Պատմական ակնարկ արեց՝ Քեսաբը երեք անգամ է տարհանվել Թուրքիայի կողմից. առաջինը՝ 1909 թվականին ապրիլին էր, հետո 1915 թվականին Մեծ եղեռնի իրադարձությունների ժամանակ, տարհանել են հիմնականում դեպի հարավային ուղղությամբ, երրորդը՝ այօրվա կատարվողն է: Ըստ  պարոն Յազըճյանի՝ հայաբնակ Քեսաբը ավանային կարգավիճակ ունի, որի ղեկավարը միշտ հայազգի է լինում: Նա  նշեց, որ Սիրիայի հյուսիսարեւմտյան այս հատվածը շրջապատված է թուրքմենական շրջաններով, եւ նրանց ու քեսաբցիների միջեւ կա արյան վրեժ.«Որովհետեւ 1909 թվականին նրանք բնավեր արեցին քեսաբցիներին, իսկ առաջին աշխարհամարտից հետո, երբ քեսաբցիները վերադարձան իրենց բնակավայրերը , թուրքմենական շրջանների հետ վարվեցին այնպես, ինչպես իրենք էին վարվել մեզ հետ»: Պարոն Յազըճյանը մատնանշում է, որ նրանք կապված են Թուրքիայի հետ եւ իրենց թուրք են համարում: «Ինչի՞ համար եմ սա ասում, որովհետեւ ես այս ամենը կապում եմ Ղրիմի իրադարձությունների հետ միանշանակ կերպով: Ես չեմ բացառում հետեւյալ տարբերակը, Պուտինն էլ ասաց, ազատ կամաարտահայտման եղանակ է: Վերացրեցին հայկական  խոչընդոտը,  թուրքական զանգվածը միացավ այս շրջանին, եւ հնարավոր է՝ որոշ ժամանակ հետո այս թուրքմենաբնակ շրջանները հանրաքվե կազմակերպեն եւ ասեն, որ մենք ցանկանում ենք միանալ Թուրքիային»,- ասում է նա:

Հակոբ Ավետիքյանն էլ մատնանշեց, որ Սիրիան Քեսաբին առանձնահատուկ հոգատարությամբ է վերաբերում, եւ դա ավելի է անհանգստացնում Թուրքիային: «Թուրքիան Սիրիայի քանդման, կարելի է ասել՝ բաժանման ծրագրի գլխավոր դերակատարներից մեկն էր»,- ասաց պարոն Ավետիքյանը.

Մանրամասները`  տեսանյութում

Խոսելով Քեսաբում տեղի ունեցողի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վարքագծի մասին՝ պարոն Ավետիքյանն ասաց. «Մենք արդեն վաղուց անցել ենք այն ժամանակահատվածը, երբ որ ընդունում էինք մեր իշխանությունների ասածը, թե այո մենք Սիրիայի հարցով զբաղվում ենք խորհրդապահական մակարդակով: Սա արդեն ծիծաղելի է»: Նա նաեւ ավելացրեց, որ պայքարը պետք է բոլոր հնարավոր միջոցներով տարվի

«Այն բոլոր ասպարեզներում, որտեղ մենք, որպես պետություն, կանք, եւ կարող ենք մեր խոսքը, ձայնը, պետք է պահանջները դնենք հստակ կերպով, պատասխանատվության կանչենք եւ Թուրքիային, եւ մյուսներին»,- ասաց պարոն Ավետիքյանը,եւ նշեց որ պետք է օգտագորվեն միջազգային բոլոր կառույցները, ՄԱԿ-ի անվտանգության ամբիոնը:

Մեր դիտարկմանը, թե նաագահ Սերժ Սարգսյանը երեկ Հաագայում ելույթ ունեցավ, պարոն Ավետիքյանը պատասխանեց. «Դա ընդամենը արձագանք էր: Գործնական քայլեր են պետք»:

«Երեկ ինքնախոստովական արտահայտություն արեց Ազգայի ժողովի ղեկավարը, երբ ասաց, որ մենք դա չենք անի, որ մենք դրանով միջամտում ենք ուրիշ պետության ներքին գործերին, դրանով հենց ինքը  հաստատեց իր իսկ արտահայտությունը, որ քաղաքական գործիչ դառնալու համար այնքան էլ խելք պետք չէ: Այսպիսի ղեկավարներով մենք որեւէ բան չենք կարող անել»,- շարունակեց Հակոբ Ավետիքյանին Գեւորգ Յազըճյանը եւ ավելացրեց, որ Հայաստանը իր աջակցությունը պետք է ունենա Քեսաբի հայերի պաշտպանության հարցում՝ այստեղ կամավորներ հավաքելով եւ Սիրիա ուղարկելով: «Ռուսաստանը ասում է, որ ես պաշտպանելու եմ իմ քաղաքացու շահերը աշխարհում որեւէ մասում էլ լինի, Հայաստանը նույնպես պետք է նույնը անի»,- ասաց պարոն Յազըճյանը:

Այնուամենայնիվ պարոն Յազըճյանը նշում է, որ Քեսաբի հարցը սիրիական իշխանությունները շատ արագ  են լուծելու: «Իմ տեղեկություններով՝ շատ մեծ քանակությամբ զորքեր են կուտակվում, մանավանդ աշխարհազոր,- ասաց նա եւ շարունակեց,- Հայաստանը պարտավոր է նաեւ՝ համագործակցելով  Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի չհամարվի միջամտություն, եւ պայմանավորվելով միայն Սիրիայի հայաբնակ շրջանների շուրջ, կազմավորել հայկական կամավորական գունդ: Ինձ դիմել են նաեւ քեսաբցիների այստեղի հայրենադարձներ՝ որդիներ, թոռներ, եւ տրամադրություն են հայտնել կամավոր գրվելու եւ գնալու կռվելու իրենց ապուպապերի հողերի պաշտպանության համար: Նույնիսկ ես իմացել եմ, որ Հըզբոլահը այսօր տրամադրություն է հայտնել օգնել սիրիական բանակին հենց Քեսաբի ճակատում, բա մենք ամոթանք չզգա՞նք, որ Լիբանանի Հըզբոլահը պիտի գնա, հայերին պաշտպանի, հայկական բնօրրանը պաշտպանի: Մենք էլ կողքի՞ց ասենք՝ ապրեք, կեցցեք, ուռա»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31