Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչներին

Մարտ 25,2014 15:13

Մարտի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներ` ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին և Երևանյան մասնաճյուղի գլխավոր բանկիր Անժելա Սաքսին: Սա Բանկի ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպումն էր: Անցյալ տարի քաղաքապետն ընդունել էր ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարկ Դեյվիսին, ում հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն` ուսումնասիրել համագործակցային ծրագրերի համար առավել նպատակահարմար ուղղությունները: Այս հանդիպմանը որպես գերակա ուղղություններ Սամվել Բալասանյանը նշեց Ճանապարհաշինությունը, արտաքին լուսավորությունը և կանաչապատումը: Հյուրերն հետաքրքրվեցին Գյումրիում այլ բանկերի ու կազմակերպությունների կողմից իրականացվող ու ֆինանսավորվող ծրագրերից, որպեսզի առավել արդյունավետ նպատակաուղղվեն համագործակցային միջոցները:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայացրեց մոտավոր հաշվարկներ վերոնշյալ ոլորտներում անհրաժեշտ ներդրումների համար, որոնք հետագայում կուսումնասիրվեն նաև Բանկի մասնագետների կողմից: ՎԶԵԲ ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին հետաքրքրվեց, թե հնարավորության դեպքում արդյոք կարելի է ճանապարհաշինարարություն սկսել, եթե մեկ այլ ծրագրով արդեն կատարվում են ջրագծերի` հետևաբար նաև` ճանապարհների քանդման աշխատանքներ:

Ըստ քաղաքապետի, ծրագրերը մեկը մյուսին չեն խանգարում, ավելին` կան թաղամասեր, որտեղ ավարտված են ջրագծերի անցկացման աշխատանքները և կարելի է սկսել ճանապարհաշինություն: Որպես գերխնդիր` քաղաքի համար մնում է նաև աղբի վերամշակումը: Տարիներ շարունակ աղբը կուտակվում է աղբավայրում` իրենից ներկայացնելով բնապահպանական լուրջ վտանգ: Հանդիպման վերջում ՎԶԵԲ ներկայացուցիչները ընդգծեցին իրենց պատրաստակամությունը ` աշխատելու տրանսպորտի և ճանապարհաշինության ուղղություններով, որն իր մեջ ներառելու է նաև լուսավորությունը: Սակայն առավել գործնական քայլեր կարվեն միայն համապատասխան ուսումնասիրությունից և մասնագիտական եզրակացությունից հետո:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31