Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն կհատկացնի, Հաագայում Մեծ յոթնյակի ժողովից հետո լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ըստ նրա, Տոկիոն նախատեսում էր 1 միլիարդ դոլար փոխանցել Կիևին, սակայն Հաագայում որոշել են ավելացնել գումարը:
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ոչ թե տարածաշրջանային նշանակություն ունի, այլ համաշխարհային», – ասել է Աբեն, – «Մեր դիրքորոշումը մեծ գնահատանքի արժանացավ Յոթնյակի մյուս երկրների կողմից, ու մենք մտադիր ենք խմբի ներսում ամրապնդել քաղաքականության համակարգումը»:
Ճապոնիայի վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք հանդես են գալիս Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օգտին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ