Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգ»-ի գործով փոխվում է պաշտպանական մարտավարությունը

Մարտ 25,2014 13:41

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր պետք է շարունակվեր Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է խարդախությամբ բարձրաստիճան ոստիկաններից (Ներսիկ Նազարյան, Կարեն Բաբաքեխյան…) առանձնապես խոշոր չափի գումարներ փոխանակման կետերում շրջանառության մեջ դնելու, տիրանալու մեջ:

Մինչ օրս ամբաստանյալի պաշտպանությունն իրականացրել էր Համազասպ Գրիգորյանը: Այսօր ամբաստանյալը եւ նրա հարազատները հրաժարվեցին պաշտպանից, մի դեպքում պատճառաբանելով, թե գումար չլինելու պատճառով են հրաժարվում, մի դեպքում ասելով, թե պատճառ չկա, ուղղակի հրաժարվում են (դատավորն անգամ արձանագրեց, որ ամբաստանյալն այդ ասելիս ժպտաց): Ի վերջո, կարճ դադարից հետո որոշվեց, որ ամբաստանյալի պաշտպանությունը կիրականացնի այլ փաստաբան՝ Մնացական Սարգսյանը, որին էլ կհանձնվի քրեական գործի ողջ փաթեթը: Դատարանը հետաձգեց նիստը: Ի դեպ, նախորդ պաշտպանի՝ Համազասպ Գրիգորյանի ժամանակ դատարանը միջնորդություն էր ստացել նրանից, որ Անդրեասյանը տառապում է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների մնացորդային երեւույթներով, ունի ուղեղային զարկերակի անեւֆրիզմա, օրգանական էմոցիոնալ անկանոն խանգարում եւ սկսվող թութք: Պաշտպանը շեշտել էր, որ այդ հիվանդությունը համապատասխանում է կառավարության կողմից սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին՝ 20-րդ կետին: Նա միջնորդել էր դատաբժշկական փորձաքննություն նշանակել եւ փաստորեն, եթե այսօր պաշտպանից ամբաստանյալը չհրաժարվեր, չէր բացառվում, որ վերստին քննության կդրվեր այդ միջնորդությունը: Պաշտպանը շեշտել էր, որ կալանավորումը իր խստությամբ անհամաչափ խափանման միջոց է եւ որ գործի քննությունը հնարավոր է իրականացնել մեկ այլ, անազատության հետ չկապված խափանման միջոցի ընտրության պայմաններում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31