«Պրավի սեկտոր» աջ ծայրահեղական կազմակերպության համակարգող Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության հետ կապված Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տվել:
Ըստ տարածված լուրերի, նրան սպանել են երկու անգամ սրտին կրակելով:
ՆԳՆ-ից հայտնել են, որ հետախուզության մեջ գտնվող Մուզիչկոն, որը հայտնի է Սաշկո Բիլի մականունով, մահացու վիրավորվել է ձերբակալման պահին, քանի որ կրակում էր իրավապահների ուղղությամբ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Երբ նրան ձերբակալեցին, նա դեռ ողջ էր, շտապօգնությունը, որը կանչել էին, հաստատեց մահը», – Կիևում ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը սպանության առթիվ քրեական գործ է հարուցել: «Պրավի սեկտոր»-ի անդամները նրա մահվան մեջ մեղադրում են ՆԳՆ-ին: Ավելի վաղ Մուզիչկոն տեսահաղորդագրություն էր հրապարակել, որտեղ հայտնում էր, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները պատրաստվում են իր դեմ մահափորձ իրականացնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ