Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում նշանակեց՝ իր աշխատասենյակում

Մարտ 25,2014 12:37

Այսօր ԱԺ նիստում քվեարկության պետք է դրվեր կառավարության կողմից ներկայացված «Պետգույքի կառավարման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք 4 խմբակցությունով պայմանավորվածություն ունեն եւ ուզում են 20 րոպե ընդմիջում՝ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում քննարկելու այս օրինագծի հետ կապված հարցեր: Նրա խոսքերով՝ «Քանի որ մտավախություն կա, որ այս օրինագծի ընդունմամբ կխախտվի Սահմանադրությունը, առաջարկում ենք հրավիրել խորհրդակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ»:

ԱԺ նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց եւ խորհրդակցությունների ղեկավարներին հրավիրվեց իր աշխատասենյակ՝ քննարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31