ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
– Պարոն Էնֆիաջյան, ի՞նչ չեք կիսում էդ «երիտասարդ» Կարեն Ավագյանի հետ։
– Մենք իրար հետ խնդիրներ չունենք։
– Բա ի՞նչ ունեք։
Կարդացեք նաև
– Խնդիրը Կարեն Ավագյանը կամ իր գրասենյակը չէ։ Բոլորը վաղուց պետք է իմանային կամ հասկանային, որ «Բարգավաճ» կուսակցության հասցեին և, առհասարակ, հասարակության շահերին եթե ինչ-որ մեկը փորձի դիպչել, վիրավորել կամ սեփական տեսանկյունը դարձնել դոմինանտ, դա նրան չի հաջողվի:
– Շատ հետաքրքիր է, այդ ի՞նչ է արել «ինչ- որ» մեկ Կարեն Ավագյանը, որ այդպես զայրացրել է Ձեզ։ Եվ հետո, իմաստությունը, կարծես, բարբառում է՝ պատճառը փնտրիր քո ներսում և ոչ այլ տեղ։
– Ես արդեն ասացի։
– Իսկ հնարավո՞ր է, որ ես Ձեր միջև հանդես գամ միջնորդական առաքելությամբ, որպես «ԵԱՀԿ ԱԽ»։
– Մենք միջնորդավորված հարաբերությունների կարիք չունենք, և եթե ինչ-որ հարց լինում է, մենք ինքներս այդ հարցերը լուծում ենք։
– Ափսո՜ս։ Բայց կարծես այնքան էլ լավ չեք լուծում, որ ողջ օրը «թուր ու թվանք» եք։ Չնայած, ՀՀԿ-ի որոշ շերտեր մի ժամանակ ասում էին՝ Վահեին բան չասեք, ինքը մեր «ախպերն ա». անկեղծ ասած, ես ուզում եմ ձեր առանց այն էլ վատ հարաբերությունները ՀՀԿ-ի հետ փչացնել ՝ ձեռքի հետ էլ ԲՀԿ-ի հետ ձեր հարաբերությունների հետ «նույնը» անել։ Ի՞նչ եք կարծում՝ ստացվո՞ւմ է։
– Ես չեմ պատասխանի Ձեր «սադրիչ» հարցին:
Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում