Լրահոս
Օրվա լրահոսը

Խողովակ կա, ջրատար կա, ջո՜ւր չկա, ջո՜ւր. «Հայկական ժամանակ»

Մարտ 25,2014 11:23

«Հայկական ժամանակ»-ը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության վերջնական արդյունքները։
Խոսքը, հիշեցնենք, ձկնաբուծարանների աշխատանքի արդյունքում Արարատյան դաշտի անապատացման մասին է։ «Որքանո՞վ են ուսումնասիրության արդյունքները վստահելի Ձեզ համար։ Որեւէ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է մեր երկրի ջրային ռեսուրսների շուրջ ստեղծված իրավիճակի համար։ Ինչո՞ւ հրաժարականներ չեն լինում, կամ որեւէ մեկը աշխատանքից չի հեռացվում։ Դուք՝ որպես տարածքային կառավարման նախարար, Ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք այն բանում, որ հանրապետության տասնյակ համայնքներ փաստացի զրկվել են իրենց ջրային ռեսուրսներից։ Ձեր հրաժարականի համար հիմքեր տեսնո՞ւմ եք»,-հարցրել էինք Արմեն Գեւորգյանին։

Նախարարությունից, նշելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ կառավարության առաջարկով, հայտնում են. «Պատասխանատվության հարցի հետ կապված հարկ է նշել, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվում է Արարատյան հարթավայրում ինքնաշատրվանող խորքային հորերի թույլտվության տրամադրման, շահագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը։ Ինչ վերաբերում է Տարածքային կառավարման նախարարության ու նրա համակարգում գործող Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեությանն ու պատասխանատվությանը՝ ոլորտում առկա խնդիրների լուծման մասով, ապա գնահատականներ տալիս տեղին կլինի նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ անգամ ստեղծված սակավաջրության պայմաններում ինչպես տարածքում գործող «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, այնպես էլ համապատասխան ՋՕԸ-երին հաջողվել է վերջին տարիներին բնակչությանն ապահովել ոռոգման եւ կենցաղային ջրով։ Բացի այդ, ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի համակարգերի զարգացման եւ վերականգնման նպատակով վերջին տարիներին կատարվել եւ կատարվում են մեծածավալ կապիտալ ներդրումներ։ Հարկ է նշել նաեւ, որ մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը ջրամբարաշինական խոշոր ծրագրեր է նախաձեռնել։ Գործնական քայլեր են իրականացվում Կապսի, Եղվարդի, Վեդիի եւ Մաստարայի ջրամբարների կառուցման ուղղությամբ»։

Գ. Ա.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31