Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբոխահաճություն` առանց սահմանների

Մարտ 25,2014 13:30

Կան խնդիրներ, որոնց համար մեր կառավարությանը պետք է ոչ միայն քննադատել, այլեւ, կարծում եմ, դատել: Դրանցից է «Որոտան համալիրի», որոշ փաստերից դատելով, ապօրինի վաճառքը: Այս նստաշրջանում էլ իշխանությունն ուզում է անցկացնել օրենքի մի փոփոխություն, որով, ըստ էության, օրինականացվում է այդ կասկածելի գործարքը: Փաստարկը` «բա որ դուք ջրի գնով ամեն ինչ վաճառում էիք…» չի գործում` նոր կամայականությունները հնարավոր չէ արդարացնել հին կամայականություններով:
«Կարմիր գծերով» վճարովի ավտոկանգառների հարցում ընդդիմությունն իրավացի է մասամբ: Իհարկե, մեքենաները չպիտի կանգնեն՝ որտեղ ցանկանան, եւ հատկապես Երեւանի կենտրոնում կայանելը պետք է գին արժենա: Բայց վճարովի կայանատեղիների տերերը պետք է որոշակի ներդրումներ անեն, ոչ թե գումարները ստանան կարմիր ներկի համար: Մասնավորապես, տեղադրեն ապարատներ, որոնք կտրամադրեն կտրոններ: Թե չէ՝ հույսը դնել SMS-ների վրա՝ առնվազն անբնական է. ես գիտեմ իմ տարիքի եւ ինձնից տարիքով մարդկանց, որոնք SMS ուղարկել չգիտեն:

Արագաչափերի եւ տեսախցիկների հարցում ընդդիմությունը, կարծում եմ, սխալ է: Ես, օրինակ, ուրախանում եմ, երբ դրանք տեսնում եմ. եւս մի «շտապող տաքսիստ», եւս մի «ֆիքստուլ» կամ «հաբռգած» գոնե այդ տարածքում իրեն զուսպ կպահի: Հասկանում եմ, որ այս հարցում ես իմ համաքաղաքացիների շարքերում փոքրամասնություն եմ կազմում, բայց կասեմ, քանի որ խնդիր չունեմ պայքարելու տաքսիստների եւ այլ անկարգ վարորդների քաղաքական համակրանքի համար:

Պարզ է, որ հայաստանցիների համար օրենքը շրջանցելը հերոսության նման մի բան է: Եվ մեր վարորդների ճնշող մեծամասնությունը կցանկանար քշել օրենքի վրա թքած ունենալով, իսկ բռնվելու դեպքում «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանների հետ: Ահա նրանց` տեսախցիկների եւ արագաչափերի դեմ բողոքելու միակ պատճառը: Բայց արդյոք քաղաքական գործիչները, պատգամավորները պե՞տք է հագուրդ տան այս օրինախախտ «ասիական» ձգտումներին` վարկանիշ վաստակելու համար: Արդյոք մենք մեր ժողովրդի մեջ չպիտի՞ օրինապաշտություն դաստիարակենք` գոնե երբեմն խուսափելով ժողովրդահաճո ճառերից: Մարդիկ ընկնում են 12 միլիարդ բեռի տա՞կ: Թող մեքենաները կարգին վարեն, եւ ոչ մի բեռի տակ էլ չեն ընկնի:

Հետաքրքիր է, մեր պատգամավորները երբ ասում են, որ տուգանքների 70 տոկոսը գնում է «Սաշիկի գրպանը», ունե՞ն դրա անհերքելի ապացույցները: Թե՞ տաքսու վարորդներից են լսել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Անմեղության կանխավարկածը չի տարածվում պետական ծառայության մեջ գտնվող (ֆունկցիոներներ) անձանց և նրանց մերձավոր շրջապատին պատկանող անձանց վրա, պետական ծառայողի՝ իր ֆունկցիաների շրջանակներում ունեցած իշխանության հնարավոր չարաշահումների մասով։
    Այդպիսի անձանց նկատմամբ գործում է մեղավորության կանխավարկածը, նրանք մեղավոր են՝ մինչև չեն ապացուցել հակառակը։
    Այն երկրներում, որտեղ այդ կատեգորիայի անձանց նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը՝ չարաշահումները անխուսափելի են։ Մասնավորապես՝ համարյա բոլոր աֆրիկյան երկրներում, բոլոր նախագահների, վոժդերի, բռնապետիկների մերձավոր ազգականները, «չգիտես ինչու» ..))).. տաղանդավոր և շատ հաջողակ «բիզնեսմեններ» են …

    • Արսեն says:

      Մոռացա նշեմ, որ խոսքը քրեական պատասխանատվության մասին չէ ..)))..
      Ճիշտ նույն պատճառով մեղավոր է այն պետական պաշտոնյան, որ իր գործունեության վերաբերյալ թեկուզ մեկ հարցի չի պատասխանի (լինի դա լրագրողի, քաղաքացու կամ տվյալ երկրի տարածքում բնակության իրավունք ուեցող անձի)։ Հնարավոր չարաշահումների վերաբերյալ բացատրություններ տալը և կասկածները ցրելը ֆունկցիոների պարտավորությունն է (թե չէ՝ հաջորդ ընտրություններում պատիժը լինում շատ ցավոտ ..))).. )։
      Բայց ես ոնց որ, արդեն ասացի հայի գիտակցության (և ենթագիտակցության ..))).. ) կողմից «տաբու» ընկալվող՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ բառը ..)))..

  2. Hakob says:

    Օր առաջ պետք է ազատվել վարչապետ Սարգսյանից, ու ԿԲ-ի ու ֆինանսրների մինիստրներից:
    Մեզ պետք են Անդրանիկ Մարգարյանի պես հայրենանվեր մարդիկ, այլ ոչ թե ամերիկյան դրածոներ, որոնք ավելի ու ավելի են ստրկացնում մեր ազգը

  3. Կարեն says:

    Դրանք հերհուրանքներ են։ Ցանկացած ՀՀ քաղաքացի գիտի, որ բիզնեսում սաշիկը ունի հիսուն տոկոս, իսկ յոթանասուն տոկոս ասողները չարամիտ, նախանձ և հակապետական մտածելակերպ ունեցող գրանտակերներ են, որոնց միակ նպատակն է թուլացնել մեր պետության հիմնասյուներից մեկը։ Առաջարկում եմ ստեղծել սաշիկի պաշտպանության կոմիտե։

  4. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ եթե պարզվի, որ ՛՛տուգանքների 70 տոկոսը գնում է ասենք՝«Աշիկի գրպանը»՛՛, դրանից ի՞նչ է փոխվում: Եթե նման իրավիճակում դարձյալ ընդդիմությունն է մեղավորը, ապա, երևի հեղինակը ակնկալում է, թե ընդդիմությունը չպետք է բավարարվի փաստերի վերհանմամբ , այլ ստեղծի սեփական ոստիկանություն, ԱԱԾ և այլ ուժային ՛՛այլընտրանքային՛՛ կառույցներ, քանի որ դրանց պետական տարբերակները վերածվել են անձնական օգտագործման պիտույքների և նման փաստերի առնչությամբ ունեն ՛՛հստակ՛՛ դիքորոշում. ՛՛Չի՛ հաստատվել՛՛:
    Ահա, այդ դեպքում նրանցից կարելի է հանել ամբոխահաճության պիտակը

  5. Շուշան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան Դուք կարծես մոռանում եք, որ այս ամենը արվում է ոչ թե օրինապահ վարորդներ ունենալու համար, այլ մարդկանց մինչև վերջին կոպեկը թալանելու։ Եվ ցավոք, մեր իշխանության բոլոր գործողությունների իրական նպատակը դա է հանդիսանում։

  6. Արտակ Կոշեցյան says:

    Ես հավանաբար 1մլն. կմ-ից ավելի մեքենա եմ վարել՝ ՀՀ-ում և ողջ Եվրոպայում / բացի Բրիտանիայից ու Պորտուգալիայից /, հավատացնում եմ, որ այսքան արագաչափ 1 միավոր ճանապարհի վրա չկա և ոչ մի տեղ, իսկ “գայիշնիկ”՝ ընդհանրապես: Համաձայն եմ, որտեղ արագաչափ է տեղադրված, վարորդները զգաստանում են, բայց վթարները Հայաստանում չեն պակասում, որովհետև արագաչափը Հայաստանում վերածվել է բիզնեսի, իսկ անվտանգ երթևեկության համար պետք է վերացնել անպատժելիությունը և վարորդական իրավունքի վաճառքը: Հայաստանի կարգի երկրների քաղաքացիներին Գերմանիայում ստիպում են 1 տարուց ավելի ապրողին գերմանական վարորդական իրավունք ձեռք բերել: Ընկերս փորձել էր վիճարկել, թե ՀՀ վկայականը միջազգային է, գերմանացի ոստիկանի պատասխանը. Ձեր երկրում վարորդական իրավունքը վաճառում են $150, ով ուզի՝ կգնի: 1998թ. ՀՀ-ում վկայականը արժեր ճիշտ այդքան: Չգիտեմ, հիմա այնտեղ գիտեն, որ փոփոխություններ կա, այժմ արժի 140.000 AMD:
    Հ.Գ. Սույն բիզնեսը հավանաբար Սաշիկինը չի, այլ Օքսֆորդ ավարտած, քաղաքական շրջանակներում ոչ մի հարազատ-քավոր-սանիկ չունեցող փայլուն գործարարի է, ինչպես և Երևան փարկինգը:

  7. Արթուր Ղազարեան says:

    Ես զարմանում եմ մարդկանց տրամաբանութեան վրայ 🙂 Եթէ օրինապաշտ վարորդ ես, ինչո՞ւ ես մտահոգւում:

    Միմիայն ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ արագաչափ տեղադրելու գաղափարը:

    Մի առիթով արդէն ասել եմ, որ տուեալ երկրի զարգացուածութեան աստիճանը ուղիղ համեմատական է փողոցային երթեւեկութեանը: Համեմատէք Գերմանիան եւ Ֆրանսիան: Թւում է, թէ երկուսն էլ գերզարգացած երկրներ են: Բայց դա միայն առաջին հայեացքից: Իրականում Գերմանիան մի քանի գլուխ առաջ է: Պատճա՞ռն էք ուզում իմանալ: Խնդրեմ: ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԻՒՆ: Իսկ կարգապահութեան լաւագոյն օրինակներից է երթեւեկութիւնը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն, Արթուր, շատ կուզեի, որ հայաստանցիների գոնե 10 տոկոսն այդպես մտածեր:

    • Aveti says:

      Արթուր ջան ես չէի համաձայնվի ձեզ հետ ,որովհետեվ Եվրոպական շաատ երկրներում նաղ ամենա առաջինը կան շատ նորմալ ճանապարհներ մաքուր են․ այնտեղ տարրական կանոնորը, պահպանվում են նաև օրենգները նրա համար որ բնակչությունը գիտակցում է և մաքրության , և գեղեցկության առումով ․․․իսկ մեր մոտ հենց արտերկրից մտնում ես վոտքտ դնում ես այսինգն Հայաստան ՈՆՑ ՈՐ ԴԺՈԽՔ ԼԻՆԻ ,ճանապարհների վիճակը կարկատաններով կեղդոտ հօծ գծերը շատ դեպքերում ջնջված են ,,,,,,ու ելի շատ տերություններ կան եղբայր․

  8. Hayk says:

    Левон Тер-Петросян назвал “Преступлением века” продажу Воротанской ГЭС, а Г. Багратян написал,что продали по заниженной цене в 4 раза(!?). Пусть Правительство внятно объяснит народу почему они пошли на такое преступление?

  9. alfred says:

    Շատ էք ուզում Սաշիկը չհարստանա, օրենքով քշեք: Քանի դեռ էտ խելքին ենք սաշիկները հա էլ կհարստանան

  10. Արտակ says:

    Ես շատ քիչ վարորդական փորձ ունեմ բայց արդեն հասցրել եմ տեսնել տեսնել “չսկսվող բայց վերջացող” բնակավայրեր ու դրանց հարող ճանապարհին արագաչափներ՝ առանց արագություն սահմանափակող նշանի բայց 71կմ/ժ լիմիտով: Կարծում եմ դա բացարձակապես կապ չունի կարգապահություն եւ անվտանգություն ապահովելու հետ: Քաղաքում մի քանի տեղ 40կմ/ժ սահմանափակող նջանն այնպիսի տեղ է ամրացված, որ առաջին անգամ այդ փողոցով անցնողը 10 ից 9 դեպքում չի նկատի:

  11. Gevorg says:

    Ես երկար ժամանակ ա,որ չեմ բնակվում Հայաստանում և ինձ մի հարց ա հետաքրքիր’ իմ մեքենայով Պողոսը արագաչափի տուգանք ա ստացել,ու ես էլ ինչ պարտադիր ա հիշեմ,թե ում կամ երբ եմ մեքենաս տվել՝ինչպես ա հանգուցալուծվում էս պարագայում

  12. Seyran says:

    Զարգացած երկրներում անհրաժեշտություն ստեղծվեց մեծացնել ավտոմեքենաների արագությունը,իսկ դա հնարավոր էր մեքենաների և ճանապարհնեի լուսանցքի ( дорожнйы просвет) փոքրացման դեպքում:Դա էլ պահանջում էր բարձր կարգի ճանապարհներ,որոնց կառուցումից հետո միայն ձեռնամուխ եղան ցածր մեքենաների արտադրությանը:Իսկ մենք ինչ արինք՝հանրապետություն ներկրեցինք արագընթաց մեքենաներ մեր խորդուբորդ ճանապարհային պայմաններում,գումարած մեկ պարկ լոբիով գնված վարորդական իրավունքները /սովետական տարիներին կաշառքով ստացած վարորդական իրավունքները Գորիսում անվանում էին լոբիով գնված/,գումարած ,, դեղնակտուց,,վայ վարորդների ցուցամոլությունը և արդյունքում…վթարների և զոհերի մեծ թիվը:

  13. Aveti says:

    շատ ճիշտ հարցազրույց տվեցիք, անձամբ ինձ 40․000 տուգանել են 1 օրում- տեսախցիկները , որը ոչ մի նշաններ դրված չկան․․․ նախազգուշացման, իրոք չգիտես որտեղ ինչ արագություն է թույլատրվուն մի խոսքով անհասկանալի ձևերով դուգանքներ, դա իր հեռթին․ ճանապարհները անբարվոք վիճակում , հօծ գծերը ջնջված , ես չեմ կարող ՎՃԱՐԵԼ այտ գումարը ․․Իհարկե Երեվանի մասին չէ խոսքը, այլ դեպի Աշտարակ Ապարան Վանաձոր տանող ճանապարհների մասին է խոսքը․․․․․ի միջայլոց պետք է ասեմ նաև զարգացած երկրների օրենքներ բերում ու կիրառռում են հայաստանում դա ինչ բան է ․ գերմանիյայում տուգանում են 18 եվրօ․ մեզ մոտ նվազագույն տուգանք 5000-ից 10000 գալիս է 20-ԵՎՐՕ սա ինչ բան է ,առանց աշխատավարձի ինչպես վջարել ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Շնորհակալություն․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31