Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը օժանդակում է Հայաստանում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրմանը

Մարտ 25,2014 10:26

Դեպի առավել համապարփակ սոցիալական ապահովության համակարգ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 մարտի, 2014թ.Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման IIրդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:  Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:

 Հայաստանը հետևողականորեն բարեփոխել է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, առաջնահերթյունների ներքո մասնավորապես կարևորելով արդյունավետությունն և հասցեականությունը: Ձեռնարկված քայլերը հետագա աջակցության կարիք ունեն, որը թույլ կտա հաղթահարել տևական և բարձր գործազրկությունը, վերացնել չքավորությունն ու մեղմացնել խոցելիությունը, որից առավել շատ տուժում են կանայք: Արձագանքելով այդ մարտահրավերներին Հայաստանը նախապատվությունը տվել է կենսաթոշակների, սոցիալական աջակցության, զբաղվածության և հաշմանդամության հավաստագրման գծով պատասխանատու չորս գործակալությունների գործառութային միասնականացման տարբերակին: Առաջին ՍՊԱԾ-ի շրջանակներում երկրի 19 բնակավայրերում իրականացվել է այդ ծառայությունները տրամադրող գործակալությունների համախմբումը ժամանակակից տեխնիկապես հագեցված, ինտեգրացված կառավարման տեղեկատվական համակարգով և անհատական գործերի կառավարման նոր ընթացակարգերով ապահովված ընդհանուր աշխատանքային տարածքներում:

Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի ևս 37 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Նախատեսված գործողությունները, այդ թվում  շինարարական աշխատանքները, գրասենյակների կահավորումը, դրանք ՏՀՏ սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ համալրումը, վերապատրաստումները, աշխատատեղերում կատարվող ուղղորդումը, ինչպես նաև հանրության հետ ակտիվ կապերի պահպանումը, կապահովեն նոր կենտրոնների աշխատանքային արդյունավետությունը, շահառուների կարիքներին հարմարեցված բարձրակարգ ծառայությունների տրամադրումը:

«Համալիր սոցիալական ծառայությունների մոդելի և անհատական գործերի կառավարման նոր գործելակերպի որդեգրման շնորհիվ Հայաստանը արմատապես բարելավել է սոցիալական պաշտպանության ծառայությունների գործառույթը», ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն ԺանՄիշել Հափին: «Ծրագրի առաջնային շահառուները կլինեն սոցիալապես անբարենպաստ վիճակում հայտնված երեխաները, կանայք և տղամարդիկ, նաև տարեց մարդիկ, ովքեր առնչվում են խրթին կենցաղային խնդիրների հետ և որպես կանոն մեկուսացված են աշխատաշուկայից»:

Ծրագրի շահառուների թվում են նաև գրանցված գործազուրկները և գործատուները, ընդ որում ծրագրով նախատեսված է զբաղվածության գծով միջնորդության խթանում և գործատու/աշխատող կապի բարելավում, որը թույլ կտա բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարության իրականացումը ծրագրում կարտացոլվի տարբեր միջոցառումներով, մասնավորապես զբաղվածության պետական գործակալության կարողությունների զարգացումն ապահովող վերապատրաստումների և արդիականացված ՏՀՏ ենթակառուցվածքների, նպատակային ոլորտներում մասնագիտական կողմնորոշման բարելավումն ապահովող հեռակա ուսուցման ծրագրրերի միջոցով: Ակնկալվում է, որ մասնագիտական կողմնորոշման ծրագրում հավասարապես կներառվեն 1400 տղամարդ և կին շահառուներ, իսկ Կրթություն և հմտություններ չունեցող երիտասարդների ուսուցման ծրագրում կընդգրկվեն շուրջ 700 երիտասարդներ:

Ծրագրի ներքո կֆինանսավորվի մոտ 70 ծրագրերի սոցիալական նպաստների և ծառայությունների մշտադիտարկման և գնահատման ինտեգրացված համակարգը: Վերջինիս շնորհիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կընձեռնվի ուղղակիորեն կառավարել շահառուների հետ հետադարձ կապը՝ կենտրոնանալով ծառայությունների որակին վերաբերող տեղեկությունների հավաքագրման վրա:

«Խոցելի ընտանիքները հաճախ զրկված են իրենց համար հասանելիք ծառայությունների մասին բավարար տեղեկություններից, ուստի նրանց կարիքներին համապատասխանող և կյանքի պայմանները հնարավորինս բարելավող ծառայությունների ընտրությունը առավել բարդ խնդիր է», ասում է Համաշխարհային բանկի ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Իվան Դրաբեկը:    «Այդուհանդերձ, մենք համոզված ենք, որ այս ծրագրի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիքի անդամների կարիքներին կտրվի համարժեք լուծում, ընդ որում ծառայությունները կտրամադրվեն համակարգված և հետևողական եղանակով»:  

Միևնույն ժամանակ ծրագիրը կօժանդակի Սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ բարելավելով և կատարելագործելով վերջինիս առանցքային աշխատանքային գործընթացները: Կստեղծվի և կշահագործվի ռիսկային չափանիշների հիման վրա գործող խարդախության և սխալների կանխարգելման էլեկտրոնային համակարգը, կբարելավվեն մարդկային ռեսուրսների կառավարման գծով կարողությունները: Մասնավորապես համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներքո կգործարկվի կենտրոնացված սոցիալական վճարների համակարգը: Նախատեսվում է նաև, որ ծրագրի ավարտին մեկ կենսաթոշակառուի գործի մշակման միջին ժամանակը կկրճատվի 3 անգամ:

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 25.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 4.3 միլիոնը համաֆինանսավորման կարգով կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի 21.2 միլիոն դոլարի վարկը կհատկացվի ՄԶԸ-ի ստանդարտ պայմաններով՝ տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարվա մարման և 5 տարվա արտոնյալ ժամկետով:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին հատկացվել է մոտ 1,839.06 միլիոն ԱՄՆ դոլար:

 Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31